Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 112 — Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 112AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 112 — Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 112. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը 1. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են կասեցվել նրա կողմից, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: 2. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության,

Ամբողջ Տեքստ

Հոդված 112. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը 1. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են կասեցվել նրա կողմից, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

2. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից միջնորդագիր ներկայացրած անձի միջնորդագիրը չմերժելու և սահմանված ժամկետը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կասեցնելու մասին որոշում չկայացնելու դեպքում համարվում է, որ Կենտրոնական բանկը կայացրել է դրական որոշում, և Կենտրոնական բանկը պարտավոր է իրականացնել այն գործողությունները, որոնք, համաձայն սույն օրենքի, նա պետք է իրականացներ, եթե սահմանված ժամկետներում ընդունած լիներ համապատասխան դրական որոշումը: Ընդ որում, այդ գործողությունների համար սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացնելու համար նախատեսված ժամկետի վերջին օրը լրանալու պահից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել