Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Հարկային գործակալը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Հարկային գործակալը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 29. Հարկային գործակալը 1. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)` Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 29. Հարկային գործակալը 1. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)` Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը: Սույն մասի կիրառության իմաստով` հարկային գործակալի կողմից հարկ վճարողին եկամտի վճարում (հատկացում կամ բնամթերային ձևով տրամադրում) է համարվում նաև՝ 1) հարկային գործակալի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողի նշած անձին. 2) հարկային գործակալի նշած անձի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողին:

2. Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի համաձայն, կազմակերպությունն ազատվում է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, ապա այդ կազմակերպությունը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և կամավորության սկզբունքով հանդես գալ որպես հարկային գործակալ: Այս դեպքում հարկային գործակալը հարկի հաշվարկումը, պահումը (գանձումը) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը առաջին անգամ կատարում է հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար:

3. Հարկային գործակալներն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Օրենսգրքով սահմանված կարգով: (29-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել