ՀԵՆՐԻԿ ԱԶԻԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ՀԵՆՐԻԿ ԱԶԻԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Հենրիկ Ազիզյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հենրիկ Ազիզյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 24-ին) խնդրելով. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, 158-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը, 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 161-րդ հոդվածի 1-ին մասը, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
1. Դիմողը գտնում է, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունված վիճարկվող նոր նորմերն առաջացրել են իր նկատմամբ անհաղթահարելի իրավական հետևանքներ։ Այսպես, ըստ դիմողի «...առկա է մոտ 70-ից ավելի տարբեր ծրագրեր, որից թեկուզ մեկ ծրագրի բացակայության պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարողանա ընթերցել իմ վճռաբեկ բողոքը...ե։ Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բացի էլեկտրոնային կրիչից, անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանին նվիրել նաև այնպիսի համակարգիչ, որով հնարավոր լինի ընթերցել վճռաբեկ բողոքը։ Դիմողը նաև գտնում է, որ վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով ՀՀ վճռաբեկ դատարան մուտքագրելու օրենսդրական նորմը խախտում է դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իր իրավունքը։ Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ։
Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.
2.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի, 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 161-րդ հոդվածի 1-ին մասի, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Բացի դրանից, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Հետևաբար, վերոնշյալ իրավադրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարցը փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք.
2.2. դիմողի կողմից վիճարկվող դրույթներից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. մարտի 3-ի ՍԴՈ-1192 որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատական դիմումի քննությունը մերժելու հիմք է հանդիսանում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7- րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Հենրիկ Ազիզյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
16 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
