Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են 25 տարով պարտադիր վարձակալության` շուկայական արժեքով: 2. Սույ

Ամբողջ Տեքստ

Հոդված 26. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են 25 տարով պարտադիր վարձակալության` շուկայական արժեքով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերը և շինությունները կամ դրանց հատվածներն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են անժամկետ, պարտադիր և անվճար օգտագործման պայմանով, որ բաշխման ընկերությունն ապահովում է այդ շենքերի և շինությունների (կամ դրանց տրամադրված հատվածների) շահագործման և սպասարկման ամբողջ աշխատանքները:

3. Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը նշված շենքերի և շինությունների օգտագործման վերաբերյալ առկա են սեփականատերերի և ԷԲ ընկերությունների միջև գործող պայմանագրեր, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը գործում են նշված պայմանագրերի ժամկետի ավարտից հետո: Այդ դեպքում ևս սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետի գործողությունը հաշվարկվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել