Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 100. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինումը 1. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցները տնօրինվում են հետևյալ կանոններով․ 1) մեղադրյալին պատկանող՝ դիտավորությամբ կատարված հանցանքի գործիքները բռնագրավվում են կամ հանձնվում իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են, իսկ անզգուշությամբ կատարված հանցանքի գործիքները վերադարձվում են սեփականատիրոջը. 2) շրջանառությունից հանված առարկաները հանձնվում են իրավասու հաստատություն կամ ոչնչա

Ամբողջ Տեքստ

Հոդված 100. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինումը 1. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցները տնօրինվում են հետևյալ կանոններով․ 1) մեղադրյալին պատկանող՝ դիտավորությամբ կատարված հանցանքի գործիքները բռնագրավվում են կամ հանձնվում իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են, իսկ անզգուշությամբ կատարված հանցանքի գործիքները վերադարձվում են սեփականատիրոջը. 2) շրջանառությունից հանված առարկաները հանձնվում են իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են. 3) արժեք չունեցող առարկաները ոչնչացվում են, իսկ շահագրգիռ անձի միջնորդության դեպքում հանձնվում են նրան. 4) հանցագործությամբ անմիջականորեն ստացված դրամը, արժեք ունեցող այլ գույքը վերադարձվում են բարեխիղճ սեփականատիրոջը, իսկ եթե դրանք բարեխիղճ սեփականատեր չունեն, կամ դրանց սեփականատերն անհայտ է, ապա դրանք ուղղվում են հանցագործության հետևանքով պատճառված վնասի կամ վարութային ծախսերի հատուցմանը, իսկ եթե դրա անհրաժեշտությունը բացակայում է, ապա դրանք բռնագրավվում են. 5) մյուս առարկաները հանձնվում են սեփականատիրոջը, իսկ եթե սեփականատերը հայտնի չէ, ապա հանձնվում են իրավասու հաստատություն:

2. Առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կյանքի դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ վարույթներով իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Գ Լ ՈՒ Խ 12 ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել