ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 204 — Հայցադիմում ներկայացնելը 1.
Ամփոփում
Հոդված 204. Հայցադիմում ներկայացնելը 1. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին): 2. Հայցադիմումը ներկայացվում է երեխայի բնակության վայրի ընդհանուր
Ամբողջ Տեքստ
Հոդված 204. Հայցադիմում ներկայացնելը 1. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին):
2. Հայցադիմումը ներկայացվում է երեխայի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան: Երեխայի բնակության վայրը անհայտ լինելու դեպքում հայցադիմումը ներկայացվում է Կենտրոնական մարմնի գտնվելու վայրի դատարան:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
