ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 103 — Որակավորման գրավոր քննության առաջադրանքը 1.
Ամփոփում
Հոդված 103. Որակավորման գրավոր քննության առաջադրանքը 1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական, վարչական կամ հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը: 2. (մասն ուժը կորցրել է 03.02.21 ՀՕ-265-Ն) 3. Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավական
Ամբողջ Տեքստ
Հոդված 103. Որակավորման գրավոր քննության առաջադրանքը 1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական, վարչական կամ հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը: 2. (մասն ուժը կորցրել է 03.02.21 ՀՕ-265-Ն) 3. Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև կարող են ներառել հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծության, դատավարական փաստաթղթերի նախագծման և այլ պահանջներ: Գրավոր քննությունը կարող է անցկացվել տարբեր օրերի ընթացքում տարբեր առաջադրանքներ ներկայացնելու միջոցով: 3.1. Հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներ մշակելիս կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հիմնահարցերը ներառվում են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի, իսկ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում:
4. Որակավորման գրավոր քննության ընթացքում հավակնորդին տրամադրում են հարցերը մշակած մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության որոշած անհրաժեշտ գրականություն, իրավական ակտեր և այլ նյութեր: (103-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ., լրաց.
14.04.21 ՀՕ-331-Ն) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
