Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 83. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները 1. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։ 2. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը

Ամբողջ Տեքստ

Հոդված 83. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները 1. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։

2. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:

3. Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։

4. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով համապատասխան ապացույցի կրկնօրինակը՝ էլեկտրոնային կրիչի վրա:

5. Սույն հոդվածով սահմանված ապացույցների պահպանության և տնօրինման նկատմամբ կիրառելի են սույն օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածները` այնքանով, որքանով դրանք կիրառելի են լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների նկատմամբ: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել