«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6, 7 ԵՎ 8 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 18 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 ապրիլի 2007թ. ՍԴԱՈ - 61 | «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6, 7 ԵՎ 8 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 18 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6, 7 ԵՎ 8
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 18 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանն աշխատակարգային նիստում քննության առնելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6, 7 և 8 հոդվածների, 18 հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ սահմանադրական դատարանը 20.02.2007թ. ՍԴԱՈ-22 աշխատակարգային որոշմամբ ՀՀ ԱԺ թվով 27 պատգամավորների դիմումն ընդունել է քննության։
2. 26.04.2007թ. սահմանադրական դատարան ներկայացված դիմումով ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշխյանը, որը հանդիսանում է թվով 27 պատգամավորներից մեկը, խնդրում է իր ստորագրությունը համարել անվավեր և հետ է վերցնում իր մասով դիմումը։
Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչև գործի դատաքննությունն սկսվելը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 26 պատգամավորները չեն կազմում ՀՀ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը,
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 3-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մասով, 33 հոդվածի 1-ին մասով, 60 հոդվածի 1-ին մասով,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6, 7 և 8 հոդվածների, 18 հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 ապրիլի 2007 թվականի
ՍԴԱՈ-61
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 ապրիլի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-61
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
