Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավագյան — ԵԿԴ/0252/01/13
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ավագյան — ԵԿԴ/0252/01/13

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0252/01/1331 հոկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13828513 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 266րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Վահան Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Արարատ Ավագյանը ձերբակալվել է: 2013 թվականի հոկտեմբերի 26-ին

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0252/01/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0252/01/13

Նախագահող դատավոր Գ.Մելիք-Սարգսյանի

Դատավորներ Հ.Տեր-Ադամյան

Մ.Արղամանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

2014 թվականի հոկտեմբերի 31-ին

Երևանում

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ք.

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ

2

ամբաստանյալ

Ա.Ավագյանի

պաշտպան

Կ.Քամալյանի

և

ամբաստանյալ

Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13828513 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 266րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Վահան Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2013 թվականի հոկտեմբերի 25-ին Արարատ Ավագյանը ձերբակալվել է: 2013

թվականի

հոկտեմբերի

26-ին

Ա.Ավագյանը

ներգրավվել

է որպես

մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի

Կենտրոն

և

Նորք-Մարաշ

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2013 թվականի նոյեմբերի 1-ին Վ.Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2013

թվականի

դեկտեմբերի

24-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճռով Ա.Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: Ա.Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ից:

Վ.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) ամիս

3

ժամկետով: Վ.Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Վճռվել

է

նաև

քրեական

գործով

իրեղեն

ապացույց

ճանաչված,

փորձաքննությունից հետո առկա 0.45 գրամ հաստատուն քաշով ՛մարիխուանա տեսակի թմրամիջոցն ուղարկել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին թիվ 15803613 քրեական գործին կցելու և օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար, իսկ ապացույց ճանաչված ՛Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ից ստացված վերծանումները պահել քրեական գործի հետ միասին:

3. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի

պաշտպան

Ա.Մկրտչյանի

վերաքննիչ

բողոքների

քննության

արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանը և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Մեղադրող Ա.Մանուկյանի կողմից ներկայացվել է Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի

վճռաբեկ

բողոքի

պատասխան:

Մեղադրողը,

գտնելով,

որ

Վ.Սահակյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հիմնավոր են և օրինական, նշանակված պատիժը համաչափ է կատարված արարքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին, նյութական և դատավարական իրավունքի նորմեր խախտված չեն, խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, և ստորադաս դատարանների դատական ակտերով նրանք մեղավոր են ճանաչվել հետևյալ արարքների համար.

4

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 4 տան բնակիչ Ա.Ավագյանը և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի 25-րդ շենքի թիվ 34 բնակարանի բնակիչ Վ.Սահակյանը 2006 թվականից ճանաչել են միմյանց և գտնվել ընկերական հարաբերությունների մեջ:

Վ.Սահակյանը 2012 թվականի սկզբներից առողջական խնդիրների պատճառով օգտագործել է ՛մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ա.Ավագյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող կենդանաբանական այգու մոտի տներից մեկում կատարել է վերանորոգման աշխատանքներ:

Վ.Սահակյանը 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ցանկացել է թմրամիջոց օգտագործել, սակայն իր մոտ չի եղել: Մի քանի օր առաջ տեղեկանալով, որ ամբաստանյալ Ա.Ավագյանն աշխատում է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տներից մեկում Վ.Սահակյանը

ժամը

14:00-ի

սահմաններում

հանդիպել

է

Ա.Ավագյանին:

Վ.Սահակյանը թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ է արել Ա.Ավագյանին, ինչից հետո վերջինս Վ.Սահակյանին ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.55 գրամ քաշով ՛չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Վ.Սահակյանը, ապօրինի ձեռք բերելով թմրամիջոցը, այն պահել է իր կողմից վարվող ՛Մերսեդես Ե 200 մակնիշի 08 ԼՏ 848 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ և գնացել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի վրա գործող ՛Ոսկու աշխարհ տոնավաճառ: Նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում Վ.Սահակյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ նշված թմրամիջոցը հայտնաբերվել է:

6. ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրության համաձայն նույն օրը ժամը 18:50-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի բակում Վ.Սահակյանին պատկանող ՛Մերսեդես Ե 200 մակնիշի 08 ԼՏ 848 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ենթարկվել է զննության: Զննության ժամանակ վարորդի նստատեղի աջ կողքից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված: Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի թփերից չորացված զանգված է, որը հյուրասիրել է իր ընկերը, և այն պահում է օգտագործելու համար: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի

5

վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանքի միջոց է (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 5): 7.

Կասկածյալի

պաշտպանության

և

պաշտպան

ունենալու

իրավունքը

բացատրելու 2013 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրության համաձայն Վ.Սահակյանին բացատրվել է պաշտպան ունենալու իրավունքը, իսկ վերջինս հայտնել է, որ պաշտպան ունենալ չի ցանկանում (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 29):

8.

Կասկածյալի

արձանագրության

հարցաքննության

համաձայն

2013

թվականի

հոկտեմբերի

Վ.Սահակյանը

ցուցմունք

է

տվել,

25-ի

որ

իր

ավտոմեքենայի միջից հայտնաբերված թմրամիջոցը 2013 թվականի հոկտեմբերի 24ին ժամը 14:00-ի սահմաններում, կենդանաբանական այգու մոտ գտնվող տներից մեկի մոտ իր խնդրանքով իրեն է տվել Ա.Ավագյանը: Տվյալ հարցաքննությանը պաշտպան չի մասնակցել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3132): Կասկածյալի

հարցաքննության

2013

թվականի

հոկտեմբերի

25-ի

արձանագրության համաձայն Ա.Ավագյանը ցուցմունք է տվել, որ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Սահակյանի հետ հանդիպել են անվադողերի հարցով, սակայն ժխտել է նրան թմրամիջոց տալու հանգամանքը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-41):

Վ.Սահակյանի և Ա.Ավագյանի միջև առերես հարցաքննություն կատարելու 2013 թվականի հոկտեմբերի 25-ի արձանագրության համաձայն Վ.Սահակյանը ցուցմունք է տվել, որ թմրամիջոցն իրեն է տվել Ա.Ավագյանը, իսկ Ա.Ավագյանը ցուցմունք է տվել, որ Վ.Սահակյանի հետ զրուցել են անվադողերի հարցի շուրջ և նրան թմրամիջոց չի տվել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 44): Մեղադրյալի

արձանագրության

հարցաքննության

համաձայն

2013

Ա.Ավագյանը

թվականի

ՀՀ

հոկտեմբերի

26-ի

օրենսգրքի

266-րդ

քրեական

հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, և նշել է, որ նման արարք չի կատարել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 51):

9. 2013 թվականի հոկտեմբերի 30-ին կասկածյալ Վ.Սահակյանը դիմում է գրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազին հայտնելով, որ 2013

թվականի

հոկտեմբերի

25-ին

ճիշտ

ցուցմունք

չի

տվել,

հայտնած

տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և ցանկություն է հայտնել լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 80):

6

2013 թվականի հոկտեմբերի 30-ին կասկածյալ Վ.Սահակյանը դիմում է գրել նաև քննիչին

ցանկություն

հայտնելով,

որ

իր

շահերը

պաշտպանի

փաստաբան

Վ.Էլբակյանը (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթ 81): 2013 թվականի հոկտեմբերի 31-ին մեղադրյալ Ա.Ավագյանը դիմում է գրել քննիչին

ցանկություն

հայտնելով,

որ

իր

շահերը

պաշտպանի

փաստաբան

Կ.Քամալյանը (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթ 95):

10. Կասկածյալի լրացուցիչ հարցաքննության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի արձանագրության համաձայն Վ.Սահակյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տվել, որ իր նախկին ցուցմունքն այն մասին, որ թմրամիջոցն իրեն է տվել Ա.Ավագյանը, իրականությանը չի համապատասխանում: Հայտնել է նաև, որ իրականում թմրամիջոցը 5.000 ՀՀ դրամով ձեռք է բերել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործող

ավտոշուկայում

անծանոթ

երկու

անձանցից:

Նախկինում

տրված

ցուցմունքում Ա.Ավագյանի անունը հիշատակել է այն պատճառաբանությամբ, որ համոզված է եղել, որ հանցագործություն է համարվում թմրամիջոցի առուվաճառքը միայն, հետևաբար հայտնել է` իբր թմրամիջոցն իրեն է հյուրասիրել ընկերը Ա.Ավագյանը հույս ունենալով, որ այդ դեպքում իրենց վարչական կարգով կտուգանեն և բաց կթողնեն (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8587): Մեղադրյալի հարցաքննության 2013 թվականի նոյեմբերի 1-ի արձանագրության համաձայն Վ.Սահակյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տվել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում` նշելով, որ Ա.Ավագյանն իրեն թմրամիջոց չի տվել, իրականությունն այն է, ինչ հայտնել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին տված ցուցմունքի մեջ, իսկ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ իրեն մեղավոր է ճանաչում (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 91):

11. Փորձագետի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի հմ. 0916 եզրակացության համաձայն Վ.Սահակյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 132):

Փորձագետի 2013 թվականի հոկտեմբերի 31-ի հմ. 0919 եզրակացության համաձայն Ա.Ավագյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 131):

7

12. ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի պետ Վ.Մեսրոպյանի կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին հասցեագրված 2013 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 7/4-13536 գրության համաձայն. ՛(...) Որպես

կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելիս և որպես մեղադրյալ հարցաքննվելիս Վահան Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում իր մեքենայի միջից հայտնաբերված թմրամիջոցը Ա.Ավագյանը չի տվել իրեն, այն 5.000 ՀՀ դրամ գումարով գնել է 2013թ. հոկտեմբերի 20-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասում գտնվող ավտոշուկայից:

Հայտնելով վերոգրյալը անհրաժեշտ է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին

ձեռնարկել

օպերատիվ-հետախուզական

միջոցառումներ

պարզելու համար.

- դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց, վերջիններիս ներկայացնել քննչական բաժին:

-

ստուգել

Ա.Ավագյանի

և

Վ.Սահակյանի

ցուցմունքների

արժանահավատությունը:

- պարզել Ա.Ավագյանի կողմից թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, վերջինս այլ անձանց թմրամիջոց իրացրել է, թե ոչ:

- պարզել դեպքի իրական հանգամանքները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին հայտնել Կենտրոնականի քննչական բաժին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 128-129):

13. Մեղադրյալի լրացուցիչ հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 18-ի արձանագրությունների համաձայն Ա.Ավագյանը և Վ.Սահակյանը պաշտպանների ներկայությամբ ցուցմունք են տվել 2013 թվականի հոկտեմբերի 24-ին միմյանց հանդիպելու և անվադողերի հարցի շուրջ զրուցելու հանգամանքների մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 158, 160):

14. Ավագ քննիչ Է.Այվազյանի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն. ՛Նկատի ունենալով, որ թիվ 13828513 քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել է նոր անհայտ անձի կողմից Արարատ Ավագյանին զգալի չափի 0,55 գրամ քաշով ՛չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպք (...) որոշեցի (...) անհայտ անձի կողմից Արարատ Ավագյանին զգալի չափի 0,55 գրամ քաշով ՛չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով հարուցել թիվ 15803613 քրեական գործը, այն առանձնացնել առանձին վարույթ և առանձին շարունակել նախաքննությունը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1ին, թերթ 161):

8

15. ՛ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 16/13 գրության համաձայն Վ.Սահակյանը 2005 թվականի մայիսի 13-ին դիմել է ՛ԱՐԹՄԵԴ ԲՎԿ, ախտորոշվել է ՛դեպրեսիվ-պարանոիդ համախտանիշ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 173-177):

16. Ամբաստանյալ Վ.Սահակյանի հարցաքննության 2014 թվականի փետրվարի 28-ի արձանագրության համաձայն Վ.Սահակյանը դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել վերապահումով և ցուցմունք է տվել, որ իր մեքենայից հայտնաբերված թմրամիջոցը, օրը կոնկրետ չի հիշում, 5.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործող ավտոշուկայում անծանոթ անձանցից (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 45-47, դատական նիստի ձայնագրման կրիչը):

Ամբաստանյալ Ա.Ավագյանի հարցաքննության 2014 թվականի մարտի 13-ի արձանագրության

համաձայն

Ա.Ավագյանը

դատաքննության

ընթացքում

ՀՀ

քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Սահակյանի հետ հանդիպել և զրուցել են վերջինիս կողմից ավտոմեքենան վաճառելու դեպքում անվադողերն իրեն տալու մասին, սակայն նրան թմրամիջոց չի իրացրել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 52-53, դատական նիստի ձայնագրման կրիչը):

17. Վկայի հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 16-ի և 2014 թվականի փետրվարի

7-ի

արձանագրությունների

համաձայն

վկա

Սուրեն

Միկոյանը

նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ որպես ընթերակա մասնակցել է Վ.Սահակյանի ավտոմեքենայի զննությանը: Զննության ժամանակ ավտոմեքենայից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով, սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված: Ավտոմեքենայի տերը հայտնել է, որ դա թմրամիջոց է, որն իրեն է տվել իր ընկերը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 155-156, հատոր 2-րդ, թերթեր 35-36, դատական նիստի ձայնագրման կրիչը):

Վկայի հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 17-ի և 2014 թվականի փետրվարի

28-ի

արձանագրությունների

համաձայն

վկա

Ալեն

Ավետիսյանը

ցուցմունք է տվել, որ որպես ընթերակա մասնակցել է Վ.Սահակյանի ավտոմեքենայի զննությանը: Զննության ժամանակ ավտոմեքենայից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով,

սպիտակ

թղթի

մեջ

փաթաթված

դեղնականաչավում

զանգված:

Ավտոմեքենայի տերը հայտնել է, որ դա պատկանում է իրեն և տվել է իր ընկերը (տե՛ս

9

քրեական գործի նյութեր, հատոր 1-ին թերթեր 150-151, հատոր 2-րդ, թերթեր 43-45, դատական նիստի ձայնագրման կրիչը):

18. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. ՛Դատարանը

վերլուծելով և գնահատման ենթարկելով դատաքննությամբ ուսումնասիրված Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի ցուցմունքները, դրանք համարում է սուբյեկտիվ և անարժանահավատ և գտնում, որ այդպիսիք նպատակ են հետապնդում Արարատ Ավագյանի դեպքում նրան ազատել քրեական պատասխանատվությունից և սպասվող խիստ պատժից, իսկ Վահան Սահակյանի դեպքում վերականգնել իր ընկերոջ և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը, փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 82): Առաջին ատյանի դատարանը, Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելով, նրանց մեղադրանքի հիմքում դրել է Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի ցուցմունքները, որպես վկա հարցաքննված

մեքենայի

ընթերականեր

զննության

Ս.Միկոյանի

մասին

և

Ա.Ավետիսյանի

արձանագրությունը,

ցուցմունքները,

դատաքիմիական

և

տոքսիկոքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչված 0,55 գրամ քաշով ՛չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը և ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի կողմից

օգտագործվող

հեռախոսներից

կատարված

հեռախոսազանգերի

վերծանումները (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 2-րդ, թերթեր 79-88):

19. Առաջին ատյանի դատարանի դատավճռով նաև արձանագրված է. ՛Որպես

Վահան Սահակյանի անձը բնութագրող դրական հանգամանք դատարանը հաշվի է առնում Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ՛Հաճն 3 համատիրության նախագահ Վ.Մեսրոպյանի կողմից տրված բնութագիրը, համաձայն որի ՛Վահան Սերյոժայի Սահակյանը ծնված 16.05.1968թ. հաշվառված և բնակվում է (...), ամուսնացած է խնամքին ունի երկու երեխա: Շուրջ 14 տարի է Վ.Սահակյանը բնակվում է վերը նշված հասցեում մոր, կնոջ և երկու երեխաների հետ: Ընտանիքում Վ.Սահակյանը սիրված և հարգված զավակ է, ամուսին և հայր: Միշտ թողել է խելացի, ազնիվ, համեստ և հավասարակշռված անձնավորության տպավորություն: Վայելում է հարևանների հարգանքը: Ընկերասեր է:

(...)

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունը և

10

պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխան Սերգեյ Վահանի Սահակյանը, ծնված 16.05.1997թ.-ին: Բացի այդ, դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա տառապում է ՛Դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ հիվանդությամբ: (...)

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ելնելով գործի հանգամանքներից, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը (...), ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը (...) և 61-րդ հոդվածը (...), դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի կողմից կատարված հանցավոր արարքների համար նրանց նկատմամբ պետք է պատիժներ նշանակվեն ազատազրկման ձևով, որպիսի պատիժները նրանք պետք է կրեն (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 2-րդ, թերթեր 86-87):

20. Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն. ՛(…) [Վ]երաքննիչ դատարանը վերլուծության ու գնահատության

ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքը

հիմնավորված

և

հաստատված

է

գործին

վերաբերվող

փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի

ինչպես

նախաքննությամբ,

այնպես

էլ

դատաքննության

ընթացքում

քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց

օրենքով

երաշխավորված

իրավունքներից

զրկելու

կամ

դրանցում

սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ա.Ավագյանին արդարացնելու

կամ արարքը

որպես թմրամիջոց

պահելու օժանդակություն

վերաորակելու հիմքեր չկան (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 3-րդ, թերթեր 93-94):

11

21. Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է. ՛Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից

ակնհայտ է դառնում, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Վահան Սերյոժայի Սահակյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի

61-րդ

հոդվածով

սահմանված

պատիժ

նշանակելու

ընդհանուր

սկզբունքներով, և բավարար չափով ստուգման ու պատշաճ գնահատության է ենթարկել ամբաստանյալ Վ.Սահակյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները (…):

Ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխան Սերգեյ Վահանի Սահակյանը, ծնված 16.05.1997թ.-ին: Բացի այդ, դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա

տառապում է ՛Դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ

հիվանդությամբ:

Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել:

Նման պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով

ամրագրված

արդարության

և

պատասխանատվության

անհատականացման սկզբունքից համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված

պատժի

նպատակները,

այն

է

վերականգնել

սոցիալական

արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին:

Վերոգրյալ հիմքերով վերաքննիչ դատարանը գալիս է համոզման, որ ամբաստանյալի ուղղվելը և դաստիարակվելը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը կրելու, նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու կամ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան և դատարանի կողմից

12

կայացված դատական ակտը որպես օրինական ու հիմնավորված, պետք է թողնել օրինական ուժի մեջ (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 3-րդ, թերթեր 88-89): Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները. Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

22. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում որպես միակ մեղադրող ուղղակի ապացույց դրել են գործով մյուս ամբաստանյալ Վ.Սահակյանի նախաքննական սկզբնական

ցուցմունքները,

որոնք

ձեռք

են

բերվել

ինչպես

ներպետական

օրենսդրության, այնպես էլ ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված պահանջների ոտնահարմամբ:

Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պետք է անթույլատրելի ապացույցներ ճանաչեին և մեղադրական դատավճռի հիմքում չդնեին Վ.Սահակյանի որպես կասկածյալ տված ցուցմունքը, Ա.Ավագյանի հետ

առերես

հարցաքննության

ժամանակ

տված

ցուցմունքները,

քանի

որ

Վ.Սահակյանը դրանք տվել է թմրամիջոց օգտագործած վիճակում, և նշված քննչական գործողություններին փաստաբան չի մասնակցել: Ուստի, բողոքաբերը գտնում է, որ վերոշարադրյալ փաստական տվյալները ձեռք են բերվել Վ.Սահակյանի պաշտպանության

իրավունքի

խախտմամբ`

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով: Վերոշարադրյալ փաստարկները հիմնավորելու համար բողոքաբերը նշել է, որ բողոքարկվող դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի նախկինում` Ա.Սարգսյանի գործով 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված թիվ ԵՔՐԴ/0295/01/08 և Ն.Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ին ընդունված թիվ ՀՅՔՐԴ 2/0153/01/08 որոշումներին:

Ինչ վերաբերում է պաշտպանի մասնակցությամբ ամբաստանյալ Վ.Սահակյանի ցուցմունքներին, որոնք հերքում են Ա.Ավագյանի կողմից Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքը, ապա բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարաններն առանց որևէ հստակ հիմնավորման դրանք գնահատել են որպես Ա.Ավագյանի կողմից քրեական պատասխանատվությունից և խիստ պատժից խուսափելու միտում, իսկ

13

Վ.Սահակյանի կողմից իր ընկերոջ և շրջապատի մոտ ունեցած անվան ու բարի համբավի վերականգնում:

Բողոք

բերած

անձը

նշել

է

նաև,

որ

դատաքննության

ընթացքում

պաշտպանության կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ ամբաստանյալ Վ.Սահակյանի` հոգեկան հիվանդությամբ տառապելու և համապատասխան բուժում անցած լինելու վերաբերյալ: Հետևաբար, ստորադաս դատարանները պետք է նշանակեին

դատահոգեբուժական-դատահոգեբանական

և

նարկոլոգիական

փորձաքննություն պարզելու Վ.Սահակյանի մեղսունակության հարցը, և թե արդյոք թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու ժամանակ Վ.Սահակյանը կարող էր իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ:

Անդրադառնալով մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցներին, մասնավորապես

վկաներ

Ս.Միկոյանի

և

Ա.Ավետիսյանի

ցուցմունքներին`

բողոքաբերը փաստարկել է, որ դրանք չեն վերաբերում Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքին և չեն հաստատում այն:

23. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը, ամբաստանյալ

Ա.Ավագյանին

ճանաչել

անպարտ

և

նրան

առաջադրված

մեղադրանքում արդարացնել:

24. Ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10րդ, 48-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, թեև իր դատական ակտում ամրագրել է, որ Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, սակայն իրականում այդպիսիք հաշվի չի առել: Դատարանն անտեսել է, որ Վ.Սահակյանը նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, խնամքին են գտնվում անչափահաս երեխան, վատառողջ մայրը, դուստրը սովորում է վճարովի հիմունքներով, ընտանիքի միակ կերակրողն է, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող

հանգամանքները

բացակայում

են:

Բացի

այդ,

ամբաստանյալն

14

անկեղծորեն զղջացել է և գիտակցել իր կատարածի հետևանքները, ինչի մասին է վկայում նաև նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության

մեջ

Վ.Սահակյանը

որևէ

խոչընդոտ

չի

ստեղծել

վարույթն

իրականացնող մարմնի համար, առաջին իսկ կանչով ներկայացել է քննությանը: Այս պայմաններում

Առաջին

ատյանի

դատարանն

իր

դատական

ակտում

որևէ

հիմնավորում չի բերել, թե ինչի հիման վրա է Վ.Սահակյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով

ազատազրկման

ձևով

պատիժ

նշանակում,

մեկուսացնում

հասարակությունից, և ինչու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը նրա նկատմամբ կիրառելի չէ:

Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես

նաև

ապահովել

արդարության,

պատասխանատվության

անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

25. Ելնելով վերոգրյալից բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի

կարգով

Վ.Սահակյանի

նկատմամբ

նշանակված

պատիժը

պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարության, ինչպես նաև պատիժ

նշանակելու

մասով

դատական

ակտի

պատճառաբանվածության

կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի,

անհրաժեշտ

է

համարում

սույն

գործով

արտահայտել

իրավական

դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

I.

Հանցանք

կատարելու

մեջ

անձի

մեղավորությունը

հաստատելիս

ապացույցների բավարարությունը.

27.

Սույն

գործով

Վճռաբեկ

իրավական հարցը հետևյալն է.

դատարանի

ամբաստանյալ

առջև

բարձրացված

առաջին

Ա.Ավագյանին ՀՀ քրեական

15

օրենսգրքի

266-րդ

հոդվածի

1-ին

մասով

նախատեսված

հանցագործության

կատարման մեջ մեղավոր ճանաչելիս ստորադաս դատարանները պահպանել են արդյոք գործի լուծման համար բավարարության տեսանկյունից ապացույցները գնահատելու օրենսդրական պահանջը:

28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն

՛(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

՛Դատավորը,

ինչպես

նաև

հետաքննության

մարմինը,

քննիչը,

դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` ՛Միայն

ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4)

անձի

մեղավորությունը

քրեական

օրենքով

չթույլատրված

արարքը

կատարելու մեջ.

5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.

6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

՛1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով

օրենքով,

ապացույցները

գնահատում

են

ապացույցների

համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:

16

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի

՛Մեղադրական

համաձայն

դատավճիռը

չի

կարող

հիմնված

լինել

ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում( երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության

ընթացքում:

մեղավորությունը

կարող

Հանցանքը

է

կատարելու

համարվել

մեջ

ամբաստանյալի

ապացուցված(

եթե

դատարանը(

ղեկավարվելով անմեղության կանխավարկածով( հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի

շրջանակներում

դատական

քննության

ընթացքում

գործի

հանգամանքների հետազոտման արդյունքների վրա( դատաքննության ժամանակ հետազոտված

հավաստի

ապացույցների

հիման

վրա(

ամբաստանյալի

մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով( սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն

՛Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները: ՛Ապացույցների բավարարություն հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը

Վճռաբեկ

դատարանը

քննարկել

և

վերլուծել

է

Ս.Սաքանյանի

Վճռաբեկ

դատարանը,

վերաբերյալ գործով կայացրած որոշման շրջանակներում:

Մասնավորապես,

վկայակոչված

համեմատական

վերլուծության

՛ապացույցների

բավարարություն

որոշման

ենթարկելով

մեջ

՛ապացուցման

հասկացությունները,

նշել

առարկա

և

՛(…)

եթե

է.

ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության: Որոշելով ապացույցների բավարարությունը` վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական

գործի

համար

էական

նշանակություն

ունեցող

հանգամանքների

հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ինչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ինչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար:

17

Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման

շրջանակների

ապացույցները

որակական

այնպիսի

կողմից

որոշումը,

ապահովեն

որպեսզի

հավաքված

ապացուցման

առարկայի

յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման

արժանահավատությունը

և

դատավարական

որոշումների

հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:

Ի տարբերություն ապացուցման առարկայի, ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն` օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև երբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած: Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե երբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը:

Վճռաբեկ

դատարանը

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները

1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,

2)

դատավարական

որոշումների

հիմնավորվածություն

և

պատճառաբանվածություն,

3) անմեղության կանխավարկած (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ կետերը, իսկ վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի,

դատավարական

որոշումների

հիմնավորվածության

և

պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս նույն որոշման 16-19-րդ կետերը):

29. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված գործով արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՛ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3)

դատավարական

որոշումների

հիմնավորվածությունը

և

պատճառաբանվածությունը:

30. Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` Վճռաբեկ դատարանը

հարկ

է

համարում

նշել,

որ

քրեական

դատավարությունում

18

կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ

օրենքով

սահմանված

կարգով

չի

ապացուցվել

հակառակը:

Մարդու

անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի

նախադեպային

իրավունքով:

Հանցանք

կատարելու

մեջ

ան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ԵԿԴ/0252/01/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել