Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 3. Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները 1. Սահմանադրական դատարանի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը: 2. Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Սահմանադրական դատարանի նախագահը: 3. Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջ

Ամբողջ Տեքստ

Հոդված 3. Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները 1. Սահմանադրական դատարանի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

2. Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Սահմանադրական դատարանի նախագահը:

3. Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտ)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Սահմանադրական դատարան է ներկայացնում նաև բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողներին խրախուսելու նպատակով նախատեսվում է Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

6. Սահմանադրական դատարանի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Սահմանադրական դատարանի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:

7. Սահմանադրական դատարանն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում իր միջոցները:

8. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը Սահմանադրական դատարանի նախագահի դիմումի հիման վրա պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից: ԳԼՈՒԽ 2 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել