ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար - ամուսնուն, ծնողին, զավակին բազային տուրքի եռապատիկի չափով - այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով»: Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 3-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով: Հոդված 3. Օրենքի 11 հոդվածի 7-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով: Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի 8-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով: Հոդված 5. Օրենքի 11 հոդվածի 10-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի եռապատիկի չափով» բառերով: Հոդված 6. Օրենքի 11 հոդվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «12. ավտոտրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի լիազորագրերը հաստատելու համար - ամուսնուն, ծնողին, զավակին բազային տուրքի չափով - այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով»: Հոդված 7. Օրենքի 11 հոդվածի 15-րդ կետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հիսուն տոկոսի չափով» բառերով: Հոդված 8. Օրենքի 11 հոդվածի 19-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերով: Հոդված 9. Օրենքի 11 հոդվածի 22-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի յոթնապատիկի չափով» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ Երևան 28 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-111 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-111 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.12.2000-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.12.08/29(127) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.11.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.12.2000 Հիմնական ակտ 06.11.2000, ՀՕ-111 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 նոյեմբերի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-111
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
