Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 38 — Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 38AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 38 — Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը 1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ և 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի վրա: 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի և ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել` 1) ֆոնդի ակտիվների նվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը 1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ և 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի վրա:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի և ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել` 1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով. 2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների կամ դասերի. 3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում. 4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որը կարող է ձեռք բերել ֆոնդը. 5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ. 6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ առանձին գույքում. 7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը. 8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը. 9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության. 10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ և պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ: (38-րդ հոդվածը խմբ. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել