Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 894 — Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 894AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 894 — Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 894. Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը 1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ): Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեց

Ամբողջ Տեքստ

Հոդված 894. Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը 1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ): Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեցած պահանջը պայմանագիրը կնքելու, իսկ ապագա պահանջը` ոչ ուշ, քան այն ծագելու պահին:

2. Ապագա դրամական պահանջի զիջման դեպքում այն համարվում է ֆինանսական գործակալին փոխանցված` պայմանագրով նախատեսված պահանջի զիջման առարկա դրամական միջոցները պարտապանից ստանալու իրավունքը ծագելուց հետո: Եթե դրամական պահանջի զիջումը պայմանավորված է որոշակի իրադարձությամբ, այն ուժի մեջ է մտնում այդ իրադարձությունը վրա հասնելուց հետո: Այդ դեպքերում դրամական պահանջի զիջման համար լրացուցիչ ձևակերպում չի պահանջվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել