ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 369 — Վերաքննության կարգով դատաքննությունը 1.
Ամփոփում
Հոդված 369. Վերաքննության կարգով դատաքննությունը 1. Դատարանի որոշմամբ վերաքննության կարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում` դատախազի մասնակցությունը: 2․ Զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքը ներկայացրած անձի բացատրությունները, իսկ դատարանի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում` նաև դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի բացատրությունները: 3. Ապացույցների հետազոտման անհրաժեշ
Ամբողջ Տեքստ
Հոդված 369. Վերաքննության կարգով դատաքննությունը 1. Դատարանի որոշմամբ վերաքննության կարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում` դատախազի մասնակցությունը: 2․ Զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքը ներկայացրած անձի բացատրությունները, իսկ դատարանի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում` նաև դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի բացատրությունները:
3. Ապացույցների հետազոտման անհրաժեշտության դեպքում այն կատարվում է դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ դատարանի սահմանած ծավալով: Կողմի միջնորդությամբ դատարանը կարող է ընդլայնել այդ ծավալը` հետազոտելով նաև այլ ապացույցներ, այդ թվում` նոր:
4. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո, իսկ եթե ապացույցների հետազոտում չի կատարվել, ապա կողմերի բացատրությունները լսելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, և այդ միջնորդությունները լուծելուց հետո անցնում է եզրափակիչ ելույթներին:
5. Եզրափակիչ ելույթների հերթականությունը որոշում է դատարանը: Եզրափակիչ ելույթներով դատալսումներին կողմերի մասնակցությունը պարտադիր չէ:
6. Եզրափակիչ ելույթներով դատալսումներն ավարտելուց հետո դատարանը հեռանում է եզրափակիչ դատական ակտ կայացնելու:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
