ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — Իրենց փաստացի խնամողների ապրուստը հոգալու` երեխաների պարտականությունը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 84. Իրենց փաստացի խնամողների ապրուստը հոգալու` երեխաների պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։ 2. Դատարանը կարող է երեխաներին ազատել փաստացի խնա
Ամբողջ Տեքստ
Հոդված 84. Իրենց փաստացի խնամողների ապրուստը հոգալու` երեխաների պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։
2. Դատարանը կարող է երեխաներին ազատել փաստացի խնամողներին ապրուստի միջոց տրամադրելուց, եթե փաստացի խնամողները նրանց խնամել ու դաստիարակել են հինգ տարուց պակաս ժամկետով, ինչպես նաև, եթե նրանք այդ երեխաներին խնամել ու դաստիարակել են ոչ պատշաճ ձևով։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունները չեն դրվում խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող անձանց, ինչպես նաև խնամատար ընտանիքներում դաստիարակություն ստացած անձանց վրա։ (84-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
