Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թումանյան — ԵԴ/0203/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թումանյան — ԵԴ/0203/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0203/11/2010 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՀՇ ոստիկանության Էրեբունու բաժնում 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հարուցվել է թիվ 12871819 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ն նույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քննչական 2 կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Ալեքսանյանի որոշմամբ ընդունվել է վարույթ: ԼԼ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմ

Ամբողջ Տեքստ

Բ Վ

աժար ինենը ն,

/ 1: դաշ ԵՀ(

ԿԱԱդԾաԵ։ԽԾ7 Վ ԵԴ/0203/11/20

կ ԱՅՔ

նք 1 ել 4 7 ջ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

10 նոյեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ ատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` 1Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հարուցվել է թիվ 12871819 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ն նույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քննչական

2

կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Ալեքսանյանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

ԼԼ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թիվ 12871819 քրեական գործի վարույթը կարճվել է՝ Էմանուել (Թումանյանի, Արմեն Կուզիկյանի ն մյուսների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցակազմի, ն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով:

12. Երեան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ա.իչոյանի՝ 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ, նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողներ Ա.Կուզիկյանի ն Է.Թումանյանի ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի կողմից ներկայացված բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2.` Նախաքննության մարմնի ն դատախազի վերոգրյալ որոշումների դեմ դիմողների ներկայացուցիչ (Թ.Բաղդասարյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան խնդրելով վերացնել դիմողներ Է.Թումանյանի ն ԱԿուզիկյանի իրավունքների խախտումները:

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը բավարարվել է, ն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել դիմողների իրավունքների խախտումները:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3

թվականի մայիսի 30-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական ն հիմնավոր չեն, դրանք կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, որն ազդել է գործի ելքի վրա:

6. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն ուշադրություն չեն դարձրել քրեական գործ հարուցելու մասին որոշման բովանդակությանը, որտեղ արձանագրված է նան, որ վիճաբանության ընթացքում Ռոման Տերբալյանը, Արթուր Շոսեինը, Էմանուել Թումանյանը ն Արմեն Կուզիկյանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ն ֆիզիկական ցավ: Բողոքաբերի պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ արձանագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների, մասնավորապես` օբյեկտիվ կողմի առկայությունը, որով հստակ ընդգծել է քրեական գործի սահմանները ոչ միայն կոնկրետ արարքով (1դ շու), այլն անձանց շրջանակով (նղ քօտօոճու) ինչն էլ նշանակում է, որ նկարագրված դեպքի առթիվ նշված անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալու որնէ սահմանափակում չէր կարող լինել:

6.. Բողոքաբերը փաստել է, որ քրեական գործի նախաքննությամբ չի հիմնավորվել վերը նշված անձանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետովնախատեսված հանցակազմը, սակայն հաստատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության հանգամանքը, ն քանի որ վերը նշված բոլոր անձինք իրենց ցուցմունքներով ն դիմումներով դիրքորոշում են հայտնել իրենց հարվածներ հասցնող անձանց նկատմամբ բողոք չունենալու մասին ն համաձայնություն են տվել ոչ արդարացնող հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ,

4

որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

6.2. Անդրադառնալով Առաջին ատյանի ատարանի այն պնդմանը, որ Է.Թումանյանը ն Ա.Կուզիկյանն իրենց դիրքորոշումները ենթադրաբար հայտնել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ, որը որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսնորում նախատեսում է նան բռնություն գործադրելը, բողոքաբերն այն հիմնազուրկ է համարել՝ այն հիմնավորմամբ, որ նշված հոդվածով նախատեսված հանցակազմը դասվում է հանրային մեղադրանքի գործերի շարքին, որի պայմաններում դիրքորոշում պարզելու անհրաժեշտություն առկա չէր:

6.3. Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի, վարույթն իրականացնող մարմինը զրկված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու հնարավորությունից, քանի որ առկա է եղել քրեական գործի վարույթը բացառող հանգամանք` դիմողների դիրքորոշումը բողոք չունենալու վերաբերյալ: Ավելին, բողոքաբերը փաստել է, որ անգամ բողոքի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը չէր կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված կարգով քրեական գործ հարուցել, քանի որ նշված հոդվածի 1- ին մասի համաձայն` նոր քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ են հանցագործության նոր դեպք ն հանցավոր արարք կատարած նոր անձ:

7. Վերոգրյալից բացի, բողոքաբերը նշել է նան, որ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված չեն, դատական ակտերում տեղ գտած հետնությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, ստորադաս դատարանները չեն պարզաբանել, թե ինչու են եկել նշված հետնության, ն որ իրավանորմերով են ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 22ի որոշումները՝ նախաքննության մարմնի` 20199 թվականի դեկտեմբերի 24ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքերը.

9. Վկաներ Ռոման Տելբարյանը ն Արթուր Հոսեինը ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության բոլոր մասնակիցները միմյանց հարվածել են ն հարվածներ են ստացել»:

9.1. Է.Թումանյանը հայտնել է, որ վիճաբանության մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց::

9.2. Ա.Կուզիկյանը որպես վկա հարցաքննվելիս իր ցուցմունքում նշել է, որ տեսնելով իր ընկեր Էմանուելին անծանոթ տղայի հետ վիճելիս՝ մոտեցել է, փորձել է բաժանել, որի ընթացքում հարվածել է ն հարվածներ է ստացել:

93. 20199 թվականի դեկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը ստացել է Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի ն մյուսների կողմից ներկայացված դիմումները, որտեղ վերջիններս նշել են, որ վիճաբանության մասնակիցների նկատմամբ բողոք չունեն ն միաժամանակ դեմ չեն ու չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի՝ ոչ արդարացնող հիմքով՝:

10. `՝Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 24ի որոշման համաձայն. «(...) (Պ/ետք է փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործով ձեռք բերված ապացույցների շրջանակներում հաստատված չի համարել էմանուել Թումանյանի, Ռոման Տելբարյանի, Արմեն Կուզիկյանի ն Արթուր Հոսնինի կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, սակայն միաժամանակ հաստատված է համարել այն հանգամանքը, ոլր վերը նշված վիճաբանության ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, հետնաբար վերջիններիս արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգիքի 118- րդ հոդվածով նախատեսված հանցակազմի, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս) վարույթն իրականացնող մարմնին դիմումներ են

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջեր 115-120:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջ 124:

«Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջ 111-112:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջեր 122 ն 124։

6

ներկայացրել այն մեաւսին, որ միմյանց դեմ բողոք չունեն ն միաժամանակ դեմչեն ն չեն առարկում, որ խրենց եկատմամբի քրեական հետապնդում չիրականացվի ոչ արդարացնող հիմքով, վերջիններիս նկատմամի ՀՀ քրեական դափավարության օրենգքրի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կերով չի կարող քրեական հետապնդում: իրականացվել՝ դիմուլի բողոքի բացակայության հիմքով (..-»":

1. Առաջին ատյանի դատարանը՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բավարարելով դիմողների ներկայացուցիչ (Թ.Բաղդասարյանի բողոքը, նշել է. «(..) Վարույթն իրականացնող մարմինը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացրել, ի թիվս այլ անձանց՝ Էմանունկ| Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի նկատմամի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով քրեական հետապնդում չիրականացնել վերջիններիս արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով նախատեսված հանցակազմի րացակայության հիմքով որից հետո հատրատված համարելով վերջիններիս կողմից ՀՀ քրնական օրենսգրքի ԱՑրդ հոդվածով նախատեսված արարքում առկա հանցակազմի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով քրեական հետապնդում չի իրականացրել` դիմողի բողոքի բացակայության հիմքով, այն դեպքում, երբ կոնկրետ չի պարզվել ով ում է ծեծել, կոնկրեր որ անձանց արարքների մեջ է առկա առերնույթ ծեծի հանցակազմի հատկանիշները, ով կամ ովքեր են հանդիսաւնում ենթադրյալ տուժողները, կոնկրետ ով կամ ովքեր կարող էին բողոք ներկայացնել մասնավոր գործի շրջանակներում, որ չեն ներկայացրել: Վարույթն իրականացնող մարմինը ընդհանրական ձնով նշել է, որ վերջիններիս նկատմամբ հաարատված է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված արարքի հանցակազմը, այն դեպքում, երը վերջիններիս չի պարզաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով իրենց վերագրվող արարքի էությունը, որի պայմաններում վերջիններս հնարավորություն կունենային դրա վերաբերյալ դիրքորոշում: հայտնելու, քանի որ անկախ դիմողի (լտւժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակվի սովորական

«Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 126-140 ն հատոր 2-րդ, թերթեր 15:

7

կարգով հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարունի աոջն ապացուցել իր անմեղությունը:

Ինչ վերաբերում է Էմանուել Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի կողմից հայտնած դիրքորոշումներին, մասնավորապես` հարվածներ հասցնող անձանց դեմ բողոք չունենալուն, ապա Դատարանի փաապրում է, ոլւ ՀՀ քրնական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման մեջ, որպես հանցակազմի օբյեկվիվ կողմի դրսնորում նախատեսում է նան բոնություն գործադրելու տարրեր, որի պայմաններում: ենթադրվում է, ոչ վերջիններս հայտնել են նման դիրքորոշում վերը նշված հոդվածի շիջանակներում:

(--)

Այսպիսով, Դատարանը փաստում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուրարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Ալեքսանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Էմանուել Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի նկատմամը ՀՀՇ քրնական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելով, խախտել է ԷԻմանուկ Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի իրավունքնեը ն օրինական շահերը, մասնավորապես անմեղության կանխավարկածի ակզբունքը ն արդար դատաքննության իրավունքը, ուարի հաշվի առնելով վերր նշվածը, Դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է ն այն պետք է բավարարել (...)»՛:

12. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ «Լ... Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի ն ՀՀ Վճռաբեկ դատարաւնի որոշումներում արփամտայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից,

7 Տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 79-89:

8

որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարունի համար:

Վերոգրյալ՝։ ,Իփիատրական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչություն Էրերունի ն Նուբարաշեն վարչական շիջանների քննչական բաժնի ավագ քննիչ Դ.Ալեքսանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Էմանուել Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի նկատմամի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կերով քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելով, խախտել է Էմանուել Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի իրավունքները ն օրինական շահերը, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի ակզբունքը ն արդար դավաքննության իրավունքը (...)»::

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

3. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք տուժողի բողոքի բացակայության հիմքով Էմանուել Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վերջիններիս իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:

14. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 33-րդ հոդվածի համաձայն` «1. Կատարված հանցագործության ծանրությունից ն բնույթից ելնելով՝ քրեական դատաւվարությունում հետապնդումն իրականացվում է հանրային ն մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համալրվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը (...)»:

8 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 54-63:

9

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հերապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստաւնի Հանրապետության քրնական օրենսգրքի (...) Ա8-րդ հոդվածով (...) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ն կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբապրանյալի հետ նրա հաշվվելու դեպքում ենթակա են կարճման (...)»:

15. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետվ նախատեսված քրեական հետապնդում` Օ։`բացառող հանգամանքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տվյալ նորմը կիրառելի է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որնէ արարք է կատարել,

բ) բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը,

գ) ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4րդ կետի հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ":

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-` Է.Թումանյանը, Ա.Կուզիկյանը, Ռ.Տելբարյանը ն ԱՀոսեինը որպես վկա հարցաքննվելիս ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության բոլոր մասնակիցները միմյանց հարվածել են ն հարվածներ են ստացել",

5 Տես Վճռաբեկ դատարանի` Արման Մակարյանի գործով 2014 թվականի մայիսի 31ի թիվ ԵԿԴ/0182/1/13 որոշումը, 13-րդ կետ, ուսմոտ ոաոոմչ Վահագն Եղիազարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշումը:

. Տե՛ս սույն որոշման 9-9.2-րդ կետերը:

10

- 209 թվականի դեկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը ստացել է Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի ն մյուսների կողմից ներկայացված դիմումները, որտեղ վերջիններս նշել են, որ վիճաբանության մասնակիցների նկատմամբ բողոք չունեն ն միաժամանակ դեմ չեն ու չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի՝ ոչ արդարացնող հիմքով",

-` նախաքննության մարմինը, 2019 թվականի դեկտեմբերի 24ի որոշմամբ Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի ն մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելով, արձանագրել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված է համարվել վերջիններիս կողմից վիճաբանության ընթացքում միմյանց հարվածներ հասցնելը, ն միննույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնին վերջիններս դիմումներ են ներկայացրել այն մասին, որ միմյանց դեմ բողոք չունեն ն չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի՝ ոչ արդարացնող հիմքով»,

- Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ (Թ.Բաղդասարյանի բողոքը բավարարելով, նշել է, որ նախաքննության մարմնի վերոգրյալ որոշմամբ խախտվել են Է.Թումանյանի ն ԱԿուզիկյանի իրավունքներն ու օրինական շահերը, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը ն արդար դատաքննության իրավունքը»,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դաատախազի վերաքննիչ բողոքը ն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնելով անփոփոխ, ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Է.Թումանյանի ն Ա.Կուզիկյանի իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին":

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված

ս Տե՛ս սույն որոշման 9.3-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

1

իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը բավարարելով, իսկ «Վերաքննիչ դատարանը՝ այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս միմյանց փոխադարձաբար հարվածներ հասցնելու ն հարվածներ ստանալու փաստը հայտնել են հենց իրենք՝ վիճաբանության մասնակիցները, այդ թվում` Է.Թումանյանը ն ԱԿուզիկյանը: Ընդ որում, նախաքննության մարմնին հասցեագրված իրենց դիմումներում վիճաբանության մասնակիցներ, փաստացի հայտնել են, որ վիճաբանության մյուս մասնակիցների դեմ բողոք չունեն ն չեն առարկում, որ իրենց նկարմամբ քրեական հետապնդում չիրականացվի՝ ոչ արդարացնող հիմքով:

171. Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Է.,(Թումանյանի ն ԱԿուզիկյանի մասնակցությամբ վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել միայն վիճաբանության մասնակիցների կողմից միմյանց հարվածներ հասցնելու, այսինքն՝ դիմողներ Է.Թումանյանի ն Ա.Կուզիկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հանգամանքը, ինչի կապակցությամբ կողմերը հայտնել են, որ միմյանց նկատմամբ բողոք չունեն ն դեմ չեն, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի ոչ արդարացնող հիմքով: Մինչդեռ վերջին հանգամանքը զրկել է վարույթն իրականացնող մարմնին հետագա քննություն իրականացնելու հնարավորությունից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 18րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ արարքի կապակցությամբ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, որի պարագայում բողոքի բացակայություն քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

18. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված ն Վերաքննիչ դատարանի կողմից ընդունելի համարված այն դիրքորոշմանը, որ ՀՀ

12

քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմը որպես օբյեկտիվ կողմի դրսնորում նախատեսում է նան բոնություն գործադրելու տարրեր ն ենթադրվում է, որ դիմողների դիրքորոշումը ներկայացվել է տվյալ հոդվածի շրջանակներում, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի առնչությամբ քննվող գործը դասվում է հանրային հետապնդման գործերի շարքին, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով նախատեսված վարույթը բացառող՝ բողոքի բացակայության հանգամանքը կիրառելի չէ, ուստի այդ պայմաններում բողոքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դիրքորոշում պարզելը առարկայազուրկ կլիներ:

19. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տուժողի բողոքի բացակայության հիմքով Էմանուել (Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վերջիններիս իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

20. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բավարարելով դիմողների ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ այն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 183-րդ հոդվածների պահանջների խախտում, որն իր բնույթով էական է ն ՀՀ քրեական դատավարության 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել ն փոփոխել, նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմողներ Էմանուել (Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը՝ մերժել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 11Լրդ հոդվածներով 6ՃՇայաստանի

3

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ,

403-406-րդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումները բեկանել ն փոփոխել:

2. ՇԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Ալեքսանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմողներ Էմանուել (Թումանյանի ն Արմեն Կուզիկյանի ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0203/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել