Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159 — Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159 — Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 159. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը 1. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա են մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պատճառված հետևյալ վնասները․ 1) անմիջականորեն պատճառված գույքային վնասը. 2) կորցված, վնասված կամ ոչնչացված գույքը փոխարինելու կամ նորոգելու համար կատարված ծախսերը. 3) առողջությունը վերականգնելու, ներառյալ լրացուցիչ սննդի, հավելյալ խնամքի համար կատարված ողջամիտ ծախսերը. 4) մահացած տուժողի կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 159. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը 1. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա են մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պատճառված հետևյալ վնասները․ 1) անմիջականորեն պատճառված գույքային վնասը. 2) կորցված, վնասված կամ ոչնչացված գույքը փոխարինելու կամ նորոգելու համար կատարված ծախսերը. 3) առողջությունը վերականգնելու, ներառյալ լրացուցիչ սննդի, հավելյալ խնամքի համար կատարված ողջամիտ ծախսերը. 4) մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի հուղարկավորության, հուշաքարի, տապանաքարի տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման համար կատարված ողջամիտ ծախսերը. 5) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար: (159-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-56-Ն) (05.03.25 ՀՕ-56-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել