Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-23-Ն20 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունվարի 20 - ին « ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով. «14. Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 2 . Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով. «10) շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը (Աբշ) սահմանվում է 700,000.0 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։»։ Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար հիմք են հանդիսանում՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից։»: Հոդված 4 . Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-9-րդ մասերով. «3. Համայնքի ղեկավարի կողմից հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընդունված որոշումների հիման վրա հողամասերի վաճառքը կատարվում է այդ որոշման ընդունման պահին գործող կադաստրային արժեքով:

4. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումների հիման վրա համայնքի ղեկավարի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում հողամասերի վաճառքը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով:

5. Հողամասի սեփականատիրոջ կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում, եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:

6. Կառավարության կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընդունված՝ պետական սեփականություն հանդիսացող շինությունների ու դրանց համար առանձնացված հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները:

7. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում, ինչպես նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումների հիման վրա համայնքի ղեկավարի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում ինքնակամ կառույցների օրինականացման վճարի նկատմամբ կիրառվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող գործակիցները:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով, եթե ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ։

9. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումների հիման վրա տրված մերժումները դատական կարգով բողոքարկվելու և դատարանի կողմից համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում հողամասերի վաճառքը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով, իսկ ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով:»։ Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 9 Երևան ՀՕ-23-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-23-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.02.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.01.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.02.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.02.2021 Հիմնական ակտ 20.01.2021, ՀՕ-23-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 19.11.2019, ՀՕ-225-Ն 19.11.2019, ՀՕ-225-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-23-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել