Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 125 — Գնդի իրային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, ն
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 125AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 125 — Գնդի իրային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, ն

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 125. Գնդի իրային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գունդն իրեղենով և սանիտարատնտեսական գույքով ըստ մատակարարման նորմերի ապահովելու, գնդի բաղնիքալվացքային սպասարկման, համազգեստի, կոշկեղենի անհատական հարմարեցման համար և պարտավոր է` - ժամանակին պահանջել և կազմակերպել իրեղենի և սանիտարատնտեսական

Ամբողջ Տեքստ

Հոդված 125. Գնդի իրային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գունդն իրեղենով և սանիտարատնտեսական գույքով ըստ մատակարարման նորմերի ապահովելու, գնդի բաղնիքալվացքային սպասարկման, համազգեստի, կոշկեղենի անհատական հարմարեցման համար և պարտավոր է` - ժամանակին պահանջել և կազմակերպել իրեղենի և սանիտարատնտեսական գույքի ստացումը, պահպանումն ու գնդի ստորաբաժանումներին բացթողումը, ինչպես նաև հաշվեցուցակային (տաբելային) մշակութաժամանցային գույքի պահպանումը և ստորաբաժանումներին դրա բացթողումը, ստորաբաժանումներում համազգեստն ու կոշկեղենը բաժանելիս կազմակերպել դրանց անհատական հարմարեցումը. - առնվազն 2 ամիսը մեկ անգամ գնդի ստորաբաժանումներում և պահեստներում հաշվառման տվյալների համաձայն ստուգել իրեղենի և տնտեսական ունեցվածքի առկայությունն ու վիճակը, ինչպես նաև պահպանման ու խնայողության պայմանները. - ստորաբաժանումների սերժանտների հետ պարապմունքներ անցկացնել իրային ունեցվածքի պահպանման, խնայողության, նորոգման ու հաշվառման վերաբերյալ. - ապահովել սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների համազգեստի ժամանակին բացթողումը, վերահսկել համազգեստի կարի որակը. - ստորաբաժանումների կենցաղային սպասարկման սենյակներն ապահովել անհրաժեշտ գույքով և մազերը կտրելու, համազգեստի, կոշկեղենի ընթացիկ նորոգումն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներով. - ամեն շաբաթ կազմակերպել ստորաբաժանումների անձնակազմի` բաղնիքում լողանալը, այդ օրերին նրանց ապահովել լվացող միջոցներով, բաղնիքի սրբիչներով, ներքին և անկողնու սպիտակեղենի, սրբիչների, գուլպաների ու ոտքի փաթաթանների փոխնորդներով, հրահանգավորել բաղնիքի հերթապահին. - ժամանակին կազմակերպել ներքին, անկողնու սպիտակեղենի և սրբիչների լվացումը. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը տեխնիկական միջոցների շահագործման ժամանակ և սանիտարական պահանջների կատարումը իրային ծառայության օբյեկտներում: (125-րդ հոդվածը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Գ ՆԴԻ ԱԿՈՒՄԲԻ ՊԵՏԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել