Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աղաջանյան — ԵԴ1/3246/01/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Աղաջանյան — ԵԴ1/3246/01/24

Վճռաբեկ դատարանԵԴ1/3246/01/2431 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի սեպտեմբերի 2ին Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: 2024 թվականի սեպտեմբերի 3-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի Լին մասի ն 396-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 70917824 քրեական վարույթը: 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Տիգրան Աղաջա

Ամբողջ Տեքստ

«ՅԱՅ 8 | ԵԴԼ/3246/01/24

ՍԱՐ,

Մ-ի)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ջիվանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա.Նիկողոսյան

դատավորներ՝ Տ.Գրիգորյան

ԱՂուկասյան

31 հոկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ՀՇ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի սեպտեմբերի 2ին Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

2024 թվականի սեպտեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի Լին մասի ն 396-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 70917824 քրեական վարույթը:

2024 թվականի սեպտեմբերի 4-ին Տիգրան Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել:

2024 թվականի սեպտեմբերի 5-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է, ն վերջինս անհապաղ ազատ է արձակվել:

2024 թվականի սեպտեմբերի 6-ին Տ.Աղաջանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2024 թվականի հոկտեմբերի 31Լին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 70922124 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 70917824 քրեական վարույթին: Նույն օրը թիվ 70917824 քրեական վարույթից անջատվել է թիվ 70922224 քրեական վարույթը:

2024 թվականի նոյեմբերի 1-ին թիվ 70922224 քրեական վարույթը` ըստ մեղադրանքի՝ Տ.Աղաջանյանի, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

3

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով մեղադրյալ Տ. Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է Տ.Աղաջանյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) օրը, ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. Դատախազ ԱռՕսեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՃՇ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 26ի որոշմամբ բողոքը մերժել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները

4

պատշաձ չե գնահատել| լթվերջինիս կատարած արարքի հանրային

վտանգավորության բնույթը ն աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չեն տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն:

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Տ. Աղաջանյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձնով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսնորվում է ուղղակի դիտավորությամբ, ինչպես նան փաստել է, որ նմանօրինակ հանցանքներն ունեն լատենտայնության բարձր աստիճան, որպիսի պայմաններում դատարանի կողմից մեղքի հաստատման պարագայում, պատիժը պայմանականորեն չկիրառելը կհանգեցնի ամենաթողության:

Բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Տ.Աղաջանյանն ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ծագում ունեցող «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նան այն հանգամանքը, որ Տ. Աղաջանյանը որնէ հիվանդությամբ չի տառապել, որպեսզի նրա կողմից վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելն ու պահելը հիվանդության հիմքով պայմանավորված ցավերը թեթնացնելու նպատակ հետապնդեին:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալի նախկինում դատապարտված լինելը, դրականորեն բնութագրվելը, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չեն։ Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն Օ ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես՝ մեղքն ընդունելուն, ։Օկատարված արարքի համար զղջալուն, խնամքին 2 անչափահաս ունենալուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի ն չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի ն կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննի. դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26ի որոշումը՝ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու

5

մասով փոփոխել ն թողնել կրելու նրա նկատմամբ ազատազրկում ձնով նշանակված պատիժը:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

7. Մեղադրյալ Տ.Աղաջանյանի պաշտպան Դ.Ավանեսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատախազի բողոքն անհիմն է, դատական ակտը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ՝ գործում առկա հանգամանքների ճիշտ գնահատականի հիման վրա:

Միաժամանակ բողոքի պատասխանի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները եկել են ճիշտ եզրահանգման, ըստ որի մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնե պատժի 0նպատակներին՝ սոցիալական արդարութան վերականգմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը:

71 Արդյունքում պաշտպանը խնդրել է մերժե դատախազի կողմից

ներկայացված վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Տիգրան Աղաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել ն նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «զ՛..) խախտելով «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի ն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի՝ «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ն դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները` քննությամբ դեռես չպարզված ժամանակահատվածում ն դեռես չպարզված անձից, առանց իրացնելունպապտակի, իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձերք է բերել ն պահել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-ն որոշման Էին հավելվածով նախատեսված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 0.13 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը փաթեթավորված է եղել մել հատ

6

սպիտակ գույնի թղթյա փաթեթում, ն որն էլ հայտնաբերվել է 2024 թվականի սեպտեմբերի 2ին ՀՀ ՆԳՆ ոռարիկանության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնում կատարված Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի անձնական խուզարկությամը՝ հագին եղած տաբատի գիպանից»':

9. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Տ.Աղաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետնյալը. «/...) Ներկայացված մեղադրանքը մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից ընդունելու ն արագացված վարույթ կիրառելու պայմաններում Դատարանը գտնում է, որ մաղադրյալ Տիգրան Աղաջանյանի վերագրված արարքն ապացուցված է, այն ճիշտ է որակված ն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 35»րդ մասով նախատեսված հանցաւնքի հատկանիշներին:

(--)

Վկայակոչված իրավական նորմերում նե դիրքորոշումներում սահմանված չափանիշների համավտեքսվսսմ անդրադառնալով Տիգրան Աղաջանյանի նկատմամի պատժի տեսակը ն չափր որոշելուն՝ Դատարանը հիմք է ընդունում հեզնյալ հանգամանքները.

- մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի րդ մասով մեղսագրված հանցագործության բնույթը ն հանրության համար վփանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված է բնակչության առողջության դեմ ուղղված միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, նրսւ մուր հայտնաբերված թմրամիջոցի քաշը մոտ է տվյալ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմին,

- նրա անձր բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա բնութագրվում է դրական, դատվածություն չունեցող է, ինչպես նան պատասխանամվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Այսպիսով՝ Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները, գտնում: է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ պետք է նշանակել նրան ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 5152:

7

վերագրվող հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն պատժաչափը՝ ազատազրկում 2 տարի ժամկետով:

(-.)

Մեջբերված իրավական նորմերի լույսի ներքո գնահատելով աույն գործով հետազոտված փաստական փվյալները, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանն կատարել Լ միջին ծանրության

հանցագործություն, հանցանքը կատարելու պահին դատվածություն չի ունեցել, բնութագրվում է դրական, տվել է ինքնախոարովանական ցուցմունքներ, խնամքին ունի երկու անչափահաս, որպիսի հանգամանքները թույլ են փալիս Դատարանին եզրահանգելու որ նպատակահարմար է, որպեսզի նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրաովի, քանի որ պատժի նպատակներին կարելի է հասնել առանց Տիգրան Աղաջանյանի կողմից նշանակվող պատիժը կրելու ն նրա նկատմամբ երկու տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու միջոցով: Դատարաւնի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորվաեւծ է նան մարդասիրության սկզբունքի իրացվելիության խնդրով ն ուղղված է մեղադրյալի ու նրա ընտանիքի նկատմամի մարդասիրական վերաբերմունքի դրանորմանը նպատակ

հետապնդելով ապահովելու հասարակությունում նրա անհատականությունը ն ինքնադրսնորումի (...)»-:

10. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) (Ն/շված իրավական նորմերի ն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտրանգավորութան աստիճանը, նրա պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամաւնքների առկայությունը (խնամքին երկու անչափահասի առկայությունը, դեպքի հանգամանքների վերարբերյաալ|ի՝` ` խոռարովանական ցուցմունք տալով .հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, առաջադրված մեղադրանքում իրեն ամբողջությաւմը 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-47:

8

մեղավոր ճանաչելը ն զղջալը), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձր բնութագրող Առցիալ-հոգերաւնական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (բնութագրվում է դրական, դատվածություն չունի), հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի նան ոնալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը:

Վերաքննիչ դատարանի համոզմամի՝ վերի նշված հանգամանքների

ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետնություն անելու մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձեով պատիժ` փաստացի կիրառելու

աննպատակահարմալրության ն առանց այդ պատիժը նրա կողմից ոնալ (իրական) կրելու այն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրենատրիվ) բասյթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձեռով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով:

Միննույն ժամանակ անդրադառնալով պատժաչափը խատացնելու վերաբերյալ Բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերոնշյալ մեղադրյալի անձր բնութագրող, պափասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը ն ծանրացնող հանգամանքների բացսւկայությունը գտնում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ պատիժ նշանակելով՝ ՀՀ քրեական օրենսգիքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պավժաչափը՝ ազատազիկում՝ 2 (երկո) տարի ժամկեկտվ ն ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով ն սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, Առաջին ավանի դատարանը թույլ չի փվել դատական սխալ՝ այդ թվում նյութաիրավական նորմերի խախպտում՝ նշանակված պատժի համաչափության մասով: Վերաքննիչ դատաւլրանը հանգում է այն հետնության, որ Առաջին ատյանի

9

դատարաւնի հետնությունները վերջնական պատժաչափի մասով իրավաչափ են, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատաւկներին հասնելու հնարավորության համատեքատում են նման հետնությունները ըխում են արդարության ն պատասխանատվությաւն անհատականացման, ինչպես նան պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատժում, ինչպես նան նրա կողմից ազատազրկման ձեռով պատիժը կրելու անհրաժեշտության ըացակայության վերարերյալ հետնություններում ե նման պարագայում վերաքննիչ բողոքի փաարարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատաեաւլրանի իրավաչափ հետնությունները:

Վերոշարադիյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հեւրնության, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ չի տրվել դափական սխալ, այդ թվում նան՝ նյութաիրավական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, ն գործով կայացրել է րո էության ճիշտ լուծող դատական ակվ. որը բխում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դափարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձնավորած նախադեպային իրավունքից: (...»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 49-60:

10

կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

Թ. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա:՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձնե նե տեսակ, ապատճառված վնասի չափը,

պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, Հ Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարավւ. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

1

հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն::

ՃՇՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաճձայն՝ «մ. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմեվ: (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կաւմ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաարելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

(-:)

3 Սույն հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

առանձնապես խոշոր չափերով`

պավժվում է ազատազիկմամբ` երկուսից հինգ փարի ժամկեվավ, (...)»:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել՛:

- Առաջին ատյան դատարանը գտել| լէ, որ Տ.Աղաջանյանի

վերասոցիալականացումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ն վերջինս նկատմաբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնե 8, պատժի նպատակներին::

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ::

15. Սույն վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն 5 Տե'ս Վճռաբեկ դատարանի Սամոն: Ամիրիւանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն, Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/0113, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

12

արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Տ.Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալ Տ.Աղաջանյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,

գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,

դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը ն չափը, այն, որ մեղադրյալը «Տելեգրամ» ինտերնետային հավելվածով ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.13 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց:

3

17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

18. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տ.Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Տ.Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Տ.Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

14

ՈՐՈՇԵՑ

1. Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի փետրվարի 26-Քի որոշումը փոփոխել: Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/3246/01/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել