ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1.
Ամփոփում
Հոդված 163. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. Հայաստանի Հանրապետության ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 163. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. Հայաստանի Հանրապետության ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստներով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը. 1) շրջակա միջավայրի մարմին` շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին. 2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում: (163-րդ հոդվածը փոփ . 21.12.17 ՀՕ-266-Ն, 04.03.20 ՀՕ-113-Ն) Գ Լ ՈՒ Խ 31 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
