Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՇԱՄԻՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՇԱՄԻՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան3 մարտի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 3 մարտի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՇԱՄԻՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

քաղ. Երեւան

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Հ.Դանիելյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Շամիր Մարդանյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Շամիր Մարդանյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1 եւ 231.2 հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 6-րդ կետի սահմանադրականությունը։

Ներկայացված դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1 եւ 231.2 հոդվածների 1-ին մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1 եւ 231.2 հոդվածների 1-ին մասերի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 6-րդ կետին, ապա քաղաքացին փաստորեն վիճարկում է ոչ թե դրա սահմանադրականությունը, այլ կոնկրետ գործով տվյալ նորմի կիրառելիությունը, ինչը Սահմանադրական դատարանի քննարկման առարկա չի հանդիսանում։ :

Գործում առկա է պետական տուրքից ազատելու միջնորդություն։ Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Շ. Մարդանյանի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1. եւ 231.2. հոդվածների 1-ին մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։ Շ. Մարդանյանին ազատել պետական տուրքի վճարումից, նկատի ունենալով, որ նա առաջին կարգի հաշմանդամ է։

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

SՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել