ԴԻՄՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-85)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 85 | ԴԻՄՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԴԻՄՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մերժել ՀՀ սահմանադրական դատարանում դիմող կողմի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի սույն գործով դատաքննության ընթացքի ձայնագրություններն իրեն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի առնելով, որ կողմին տրված է դատաքննության ընթացքի ձայնագրման իրավունք։
2. Մերժել ՀՀ սահմանադրական դատարանում դիմող կողմի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի սույն գործով որպես փորձագետ վարչական իրավունքի մասնագետ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ նման փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն չկա։
3. Մերժել ՀՀ սահմանադրական դատարանում դիմող կողմի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թիվ 01-դ/58 12.05.2007թ. նամակի հիմքում ընկած ապացույցները պահանջելու մասին միջնորդությունը, քանի որ դիմողն ինքը կարող էր նշված ապացույցները պահանջել և ստանալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2007թ.
ՍԴԱՈ-85
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-85
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
