Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1015 մայիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 մայիսի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 մայիսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացի Դավիթ Մանուկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Դավիթ Մանուկյանը 2012թ. ապրիլի 25-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.1965թ., ուժը կորցրել է 01.01.1999թ.) 4-րդ և 95-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 15.03.1991թ., ուժը կորցրել է 15.06.2001թ.) 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության ՀՀ Սահմանադրության 5-րդ, 91- րդ և 8-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, փորձելով այն քողարկել վիճարկելով խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականությունը։ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ «...դատարաններն իրենց որոշումների հիմքում դնելով և իմ նկատմամբ կիրառելով երեք ուժը կորցրած նորմ... հակասահմանադրական իրավակիրառ պրակտիկայի արդյունքում զրկել են... սեփականության իրավունքով ինձ պատկանող 1000 քմ հողամասի մի մասից» կամ «...վճռաբեկ դատարանը իր որոշմամբ վերահաստատելով օրինական ուժ է տվել վերաքննիչ դատարանի հակասահմանադրական իրավանորմերի կիրառման արդյունքում ձևավորված հակասահմանադրական դիրքորոշմանը...» կամ «...վիճարկվող նորմերի «իրավաբանական ուժով» (ուժը կորցրած) և առկա տնտեսական հարաբերություններին ոչ համահունչ բովանդակությամբ պայմանավորված սեփականության իրավունքի սահմանափակման և սեփականազրկման բովանդակության սխալ ընկալումը իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է այդ նորմերի կիրառման ու կամայական մեկնաբանման, որ խախտում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունք»։

Փաստորեն, դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Դավիթ Մանուկյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

15 մայիսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել