ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 292 — Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում
Ամփոփում
Հոդված 292. Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում է օրվա վերակարգի թվակազմը, սպառազինությունը, օրվա վերակարգի համար սահմանված համազգեստը, իրենց պարտականությունների իմացությունը, ցուցումներ է տալիս բացահայտված թերությունները վերացնելու համար և ներկայացնում հաջորդ օրվա համազգեստը: Հերթափոխումից հետո նոր հերթա
Ամբողջ Տեքստ
Հոդված 292. Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում է օրվա վերակարգի թվակազմը, սպառազինությունը, օրվա վերակարգի համար սահմանված համազգեստը, իրենց պարտականությունների իմացությունը, ցուցումներ է տալիս բացահայտված թերությունները վերացնելու համար և ներկայացնում հաջորդ օրվա համազգեստը: Հերթափոխումից հետո նոր հերթապահը նախկին հերթապահից ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), Մարտական դրոշի ապակեպատ տարածքը` ստուգելով հրշեջ ազդարարման և ձայնաազդանշանային համակարգերը, ինչպես նաև գնդի վարչության սպաների ու ենթասպաների զենքն ու զինամթերքը: Զենքն ընդունում է հատ-հատ` համարներով և լրակազմով: Այնուհետև գնդի նախկին հերթապահի հետ համատեղ նա ստուգում է ծանուցման և ռադիացիոն ու քիմիական հետախուզության սարքերը, պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը, կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանով ճշտում է կարգապահական վաշտ ուղարկվածների թվաքանակը և կարգապահական վաշտում նրանց գտնվելու ժամկետները: (292-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն, 19.03.13 ՀՕ-20-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
