Մարտիրոսյան — ԱՎԴ1/0035/01/14
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով · Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները · Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը . 1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՝ 2017 թվականի ապրիլի 26- ի դատավճռով Արմեն Վարդգեսի Մարտիրոսյան ը մեղավոր է ճանաչվել երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք ) 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով և երկու դրվագ՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Հանցանքների և դատավճիռների համակցության կանոններով, Արմեն Մարտիրոսյան ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա գույքի բռն
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱ Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ ․ Պ ետրոսյան ԱՎԴ 1/0035/01/14 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Գ. Ս տեփանյան
դատավորներ՝ Լ ․ Ա բգարյան Վ. Մարգարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ . Ա ՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Հ. Գ ՐԻԳՈՐՅԱՆԻ Ա ․ Դ ԱՆԻԵԼՅԱՆԻ Լ . Թ ադևո ՍՅԱՆԻ Ա. Պ ՈՂՈՍՅԱՆԻ 27 փետրվարի 2026 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի պաշտպան Հ.Սարգսյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը .
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՝ 2017 թվականի ապրիլի 26- ի դատավճռով Արմեն Վարդգեսի Մարտիրոսյան ը մեղավոր է ճանաչվել երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք ) 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով և երկու դրվագ՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Հանցանքների և դատավճիռների համակցության կանոններով, Արմեն Մարտիրոսյան ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա գույքի բռնագրավմամբ: Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում , ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի օգոստոսի 16- ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու , Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 26- ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին։ 2 ․ Նոր քննության արդյունքներով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ը ( այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան ) 2023 թվականի նոյեմբերի 15- ի դատավճռով Ա . Մարտիրոսյան ին մեղավոր է ճանաչել . «2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով (2 դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (2 դրվագ ) և 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով (2 դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (2 դրվագ ) նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և դատապարտել . 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով (1- ին դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (1- ին դրվագ ) Ա ․ Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 ( վեց ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով : 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով (2- րդ դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (2- րդ դրվագ ) պատիժ նշանակել ազատազրկում 6 ( վեց ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով : 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով (1- ին դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (1- ին դրվագ ) Ա ․ Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 ( ինը ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով : 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով (2- րդ դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (2- րդ դրվագ ) պատիժ նշանակել ազատազրկում 9 ( ինը ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով : 2003 թ . [ ապրիլի 18- ին ] ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66- րդ հոդվածի կարգով 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով (1- ին դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (1- ին դրվագ ) նշանակված ազատազրկում 9 ( ինը ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով պատժին մասնակիորեն գումարել 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով ( [ 2- րդ ] դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (2- րդ դրվագ ) նշանակված ազատազրկում 9 ( ինը ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով պատժից 1 ( մեկ ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով ազատազրկումը , 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով (1- ին դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին (1- ին դրվագ ) 6 ( վեց ) տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում պատժից 6 ( վեց ) ամիս ազատազրկումը , 2003 թ . ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով (2- րդ դրվագ ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետին ( [ 2- րդ ] դրվագ ) 6 ( վեց ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 6 ( վեց ) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 12 ( տասներկու ) տարի ժամկետով , որը նա պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում : Պատժի կրման սկիզբը հաշվել Ա ․ Մարտիրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից » ։ Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արթուր Նորիկի Խաչատրյանը։ 3 ․ Ա ․ Մարտիրոսյան ի և Ա ․ Խաչատրյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։ 4 . Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Կ . Գրիգորյան ը ներկայաց ր ել է վճռաբեկ բողոք , որով վիճարկել է Ա ․ Մարտիրոսյան ի մեղավորությունը ՝ խնդրել ով առաջադրված մեղադրանքում վերջինիս արդարացնել կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանի ՝ 20 25 թվականի հուլիսի 28 - ի որոշմամբ պաշտպան Կ . Գրիգորյանի վճռաբեկ բողոք ը վարույթ ընդուն ել ը մերժվել է։ 5 . 2025 թվականի դեկտեմբերի 3- ին Ա ․ Մարտիրոսյանի պաշտպան Հ . Սարգսյան ի կողմից ներկայացվել է բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք , որի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 202 6 թվականի հունվարի 5 - ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով . 6 . Ըստ բողոքի հեղինակի՝ առկա է հիմնարար խախտման հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու անհրաժեշտություն , քանի որ Ա ․ Մարտիրոսյանի ն մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում , կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ ։ Այսպես , բողոքի հեղինակը , վերլուծելով սույն վարույթի փաստական հանգամանքները , արձանագրել է , որ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով մեղսագրված արարքների համար հաշվարկվող տասնամյա վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է մեկ այլ քրեական գործի քննության արդյունքում հաստատված՝ Ա ․ Մարտիրոսյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին միջին ծանրության նոր հանցանք կատարելու փաստով, ապա լրացել՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժ չէր ստացել։ Հետևաբար Ա ․ Մարտիրոսյանի ն մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով :
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բացառիկ վերանայման արդյունքում մասնակիորեն բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումն ու Ա ․ Մարտիրոսյանի ն մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8 . Արմեն Մարտիրոսյան ը երկու դրվագ ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով , երկու դրվագ ՝ 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով առաջադրվ ած մեղադրանքում մեղավոր է ճանաչվել այն արարքների համար , որ նա ` «(…) [Ն]ախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ա ․ Խաչատրյանի հետ՝ իրացման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից (այսուհետ` ԻԻՀ) թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու ու վերջինիս հետ հանցավոր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ), զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միաժամանակ նաև կազմակերպելով Ա ․ Խաչատրյանի կողմից մաքսանենգությամբ տվյալ թմրամիջոցների ներկրումը ՀՀ, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում. Այսպես. Ա ․ Մարտիրոսյանը (մականունը «Մոշ») ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում հեռախոսակապի միջոցով ԻԻՀ-ից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, մաքսանենգությամբ ՀՀ փոխադրելու, ինչպես նաև այն ապօրինի իրացնելու եղանակի և դրանից գոյացած գումարը հավասարապես բաշխելու շուրջ նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի *** ***** *-րդ ******* ** շենքի ** բնակարանի բնակիչ Ա ․ Խաչատրյանի հետ, որից հետո գործով չպարզված անձի միջոցով Ա ․ Խաչատրյանին է փոխանցել ուղևորության և թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ 700 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, 2013թ. հունիսի 21-ին, Ա ․ Խաչատրյանը մեկնել է ԻԻՀ Թավրիզ քաղաք, որտեղ չպարզված հանգամանքներում, Ա ․ Մարտիրոսյանի հետ խմբի կազմով ունեցած հանցավոր համաձայնության շրջանակներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' 100 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ապա այն 2013թ. հունիսի 22-ին, մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունից հագուստների գրպաններում թաքցնելով, Մեղրիի մաքսակետով ապօրինի փոխադրել է ՀՀ: Ա ․ Մարտիրոսյանի հետ ձեռք բերած նախնական հանցավոր համաձայնությամբ, Ա ․ Խաչատրյանը նշված թմրամիջոցից մոտ 55 գրամն իրացրել է Ա ․ Մարտիրոսյանի կողմից ուղարկած անձանց, նրա կողմից մատնանշած եղանակով` լուցկու տուփերի մեջ փաթեթավորելուց հետո նախապես պայմանավորված վայրերում թաքցնելով, ովքեր վճարումը կատարել են Ա ․ Մարտիրոսյանի մշակած եղանակով` Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված «Թելլ Սելլ» կամ «Տանդեմ Փեյմինտս» վճարային համակարգերի տերմինալներով նրա ծանոթ տաքսու վարորդ Գ ․ Սիմոնյանի միջոցով, վերջինիս անվամբ «Վիվառո Բեթթինգ» ՍՊ ընկերության գրասենյակում խաղադրույքներ կատարելու համար բացված և իր անձնական տնօրինության տակ գտնվող թիվ ******* հաշվեհամարին գումարները մուտքագրելով: Գ ․ Սիմոնյանն իր հերթին, թմրամիջոցի ապօրինի իրացումից գոյացած գումարները կանխիկ ստացել է հիշյալ բուքմեյքերական կետի դրամարկղից և Ա ․ Մարտիրոսյանի ցուցումով փոխանցել Ա ․ Խաչատրյանին ու իր կողմից մատնանշած, ինքնությունները չպարզված այլ անձանց, ինչի արդյունքում հանցավոր խմբի անդամներն Ա ․ Մարտիրոսյանն ու Ա ․ Խաչատրյանը հիշյալ գումարները տնօրինել են նախապես ունեցած պայմանավորվածության շրջանակներում հավասարապես բաշխելու միջոցով: Շարունակելով իր հանցավոր գործունեությունը, Ա ․ Մարտիրոսյանը, գործով ինքնությունը չպարզված անձի միջոցով Ա ․ Խաչատրյանին է փոխանցել իրացման նպատակով թմրամիջոցի երկրորդ խմբաքանակի ապօրինի ձեռք բերման համար նախատեսված 1000 ԱՄՆ դոլար, որից հետո, Ա ․ Խաչատրյանը 2013թ. հոկտեմբերի 31-ին մեկնել է ԻԻՀ Թավրիզ քաղաք, որտեղ ինքնությունը չպարզված անձից նշված գումարով, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' 198,621 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից գրպանում թաքցնելով, նույն օրը Մեղրիի մաքսակետով փոխադրել է ՀՀ: 2013 թվականի նոյեմբերի 1-ին, Երևան գալու ճանապարհին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ, Ա ․ Խաչատրյանը բռնվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աջ ծոցագրպանում թաքցված մուգ շագանակագույն տոպրակից հայտնաբերվել է ապօրինի իրացման նպատակով իր մոտ պահվող առանձնապես խոշոր չափերով 198,621 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: Նույն օրը, Ա ․ Խաչատրյանը ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել նաև իր բնակարանի նկուղում թաքցրած, ապօրինի իրացման նպատակով ներկրված նախորդ խմբաքանակից մնացած 45,015 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: (…)» 1 : 9 . Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն ` «(…) Ա․Մարտիրոսյանը կատարել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) և 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) նախատեսված հանցագործություններ, (․․․) և վերջին[ս] ենթակա [է] քրեական պատասխանատվության և պատժի, (…)» 2 ։ 10 . Վերաքննիչ դատարանը , անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը , արձանագրել է հետևյալը . «(…) [Ա]ռաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված և դատալսումների ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները բավարար են, (․․․) [Ա․Մարտիրոսյանին] մեղսագրված հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու համար, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, և վերջին[իս] այդ հանցագործությանների կատարման մեջ մեղավոր ճանաչելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար: (…)» 3 ։ 1 1 ․ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ի ՝ 2014 թվականի մայիսի 16- ի դատավճռով Ա ․ Մարտիրոսյան ը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-355- րդ հոդվածի 1- ին մասով այն արարքի համար , որ նա , 2013 թվականի դեկտեմբերի 11- ին , ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենայից դեպի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղեկց վ ելու ժամանակ , ազատվելով ոստիկանության աշխատակիցների հսկողությունից ` վազելով փորձել է դիմել փախուստի 4 ։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը . 1 2 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատաքննությ ան ընթացքում թույլ է տրվել հիմնարար խախտում ։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է: (…) 3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝ (…) 2) հիմնարար խախտման հիմքով վարույթը. (…) 2. Բացառիկ վերանայման ենթակա են՝ 1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (…) ․ (…) 3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով ․ 1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից»: 13.1. Ք րեադատավարական նախկին նորմերի համատեքստում անդրադառնալով « հիմնարար խախտման » բնույթին՝ Վճռաբեկ դատարանը Մ կրտիչ Սարգսյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն , որ վերջինս ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ , քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը ( 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398- րդ հոդվածներ ) ։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում , որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը , բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին 5 : 1 3 . 2 . « Հիմնարար խախտման » էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ -1431 որոշմամբ ` ընդգծելով հետևյալը . «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: (...) [Ա]ռերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական» 6 : 1 3 .3. Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատական ակտերի բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում որպես դրա տեսակ նախատեսել է նաև հիմնարար խախտման հիմքով վարույթը , որի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում , որ ի տարբերություն վերանայման այլ կառուցակարգերի , բացառիկ վերանայման վարույթով հիմնարար խախտման հիմքով բողոքարկման դեպքում առկա է ասիմետրիա՝ ի շահ մեղադրյալի , քանի որ հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ մեղադրյալի : Անդրադառնալով հիմնարար խախտման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել , որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի , ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 403- րդ հոդվածի 2- րդ մասը նախատեսում է հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու սպառիչ հիմքեր , որոնցից մեկն էլ հանդիսանում է քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում մեղադրական դատավճռ ի կայացվ ած և օրինական ուժի մեջ մտ ած լինելը : 1 4 ․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` (...) 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:»: Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…) 3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.. (…) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (…)»։ Մինչև 2016 թվականի մայիսի 16-ը գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ( ․․․ ) մաքսանենգությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»: 15 ․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ 16 ․ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննության արդյունքում Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել Ա ․ Մարտիրոսյանի կողմից իրեն մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով , երկու դրվագ՝ 266- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելը 7 , և համաձայն մեղադրանքի փաստական նկարագրի՝ Ա ․ Մարտիրոսյանին մեղսագրված վերջին արարք ն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 1- ին 8 ։ Մ ինչև երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով մեղսագրված արարքների համար հաշվարկվող վաղեմության ժամկետներն անցնելն Ա ․ Մարտիրոսյան ը , 2013 թվականի դեկտեմբերի 11-ին, կատարել է վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատող՝ միջին ծանրության դիտավորյալ նոր հանցանք 9 , որպիսի պայմաններում, Ա ․ Մարտիրոսյանին երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման 2013 թվականի դեկտեմբերի 11-ից 10 ։ Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա ․ Մարտիրոսյանին երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով մեղսագրված արարքների՝ որպես ծանր հանցանքների համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու տասնամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել 11 , ուստի նրա նկատմամբ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա ․ Մարտիրոսյանին մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում այդ մեղադրանքով կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ։ 17 ․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմնարար խախտում։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, անհրաժեշտ է Ա ․ Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումը վերանայել, ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն բեկանել, երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215- րդ հոդվածի 2- րդ մասով Ա ․ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով։ Նկատի ունենալով, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա ․ Մարտիրոսյան ի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանն Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն գումարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիսը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքների համակցության կանոններով Ա ․ Մարտիրոսյան ի ն պետք է թողնել կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ , 401-403-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի պաշտպան Հ.Սարգսյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել։
2. Բացառիկ վերանայման արդյունքում Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը մասնակիորեն բեկանել։
3. Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի նկատմամբ երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով։ 4 ․ Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանին թողնել կրելու երկու դրվագ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցության կանոններով նշանակված ազատազրկումը՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվել Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: _______________ 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 25, թերթեր 1-99։ 2 Տե՛ս նույն տեղում: 3 Տե'ս քրեական գործ, հատոր 30, թերթեր 1-134: 4 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵՇԴ/0032/01/14 քրեական գործը և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվությունը, հատոր 34, թերթեր 117-120։ 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։ 6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։ 7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։ 10 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը: 11 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։ Նախագահող` Հ . Ա ՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ ՐԻԳՈՐՅԱՆ Ա ․ Դ ԱՆԻԵԼՅԱՆ Լ . Թ ադևո ՍՅԱՆ Ա. Պ ՈՂՈՍՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԱՎԴ1/0035/01/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
