Ավետիսյան — ՀԿԴ/0131/02/23
Ամփոփում
քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 19.03.2024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 11. 27.05.2022 թվականին դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արսեն Վարդգեսի Ավետիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 681.923.052 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս
Ամբողջ Տեքստ
վ վ 11 Հ ՀԱԱՀՀԱ
ՆՈՒ 5
ԱՑ ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0131/02/23
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2025թ.
թիվ ՀԿԴ/0131/02/23
Նախագահող դատավոր՝ Դ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ա. Ոսկանյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
«23» հուլիսի 2025թ. քաղաք Երնան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող ն զեկուցող Ա. ԴԱՎԹՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 19.03.2024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
11. 27.05.2022 թվականին դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արսեն Վարդգեսի Ավետիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 681.923.052 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
12. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր՝ Կ. Բադալյան) 08.09.2023 թվականի վճռով պատասխանող Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարզանդ Հարությունյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, բավարարվել է, Դատախազության հայցը՝ մերժվել:
13. 09.10.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը:
1.4. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.03.2024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 08.09.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Լ5. 19.042024 թվականին սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (այսուհետ՝ Բողոք բերած անձ):
1.6. 21.06.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավոր Լ. Մելիքջանյանը հայտնել է հատուկ կարծիք:
1.7. 27.05.2024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը (ներկայացուցիչ՝ Զ. Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 33-րդ, 337-րդ ն 1058-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հետնյալ փաստարկները.
2.2. Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2019 թվականի դատավճռով առաջադրված մեղադրանքում Արսեն Վարդգեսի (Ավետիսյանին արդարացնելով՝ արձանագրվել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալին մեղսագրվող հանցակազմի օբյեկտիվ ն սուբյեկտիվ կողմի մեջ մտնող ու ապացուցման ենթակա հանգամանքներից ոչ մեկը, մասնավորապես այն, որ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, նախապես այդ գույքն առանձնացրել է սեփականատիրոջ գույքային ֆոնդից ն ընդգրկել իր գույքային ֆոնդի մեջ:
2.3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ վերը նշված դատավճիռը թողեվել է անփոփոխ:
2
2.4. ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.02.2021 թվականի որոշումը բեկանվել է ն գործն ուղարկվել է նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության ի դեմս տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ն «Հայաստանի Հանրապետության միջն ծագած 0իրավահարաբերությունն ունեցե է հետնյալ բովանդակությունը Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունոմ սահմանված կարգով պետական գրանցում ստացած ավիափոխադրող «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրենը, ենթաօրենսդրական ակտի ուժով պարտավորված է եղել գանձել ն օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական բյուջե փոխանցել ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գումարները, այսինքն՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանին պատկանող ավիաընկերությունը տվյալ իրավահարաբերության շրջանակներում կատարել է բացառապես միջնորդական դեր, այն է'՝ ի կատարումն պետության կողմից իրեն պատվիրակված լիազորության, ապահովել է ավիատոմսի վճարի բաղկացուցիչ մասը կազմող ն իր կողմից գանձվող պետական տուրքի վճարը պետական ֆոնդ ուղղելու պարտականությունը: Երանան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, առաջադրված մեղադրանքում արդարացնելով Արսեն Վարդգեսի Ավետիսյանին, պատշաճ գնահատման չի ենթարկել նրան պատկանող՝ «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության ն Հայաստանի Հանրապետության միջն ձնավորված իրավահարաբերությունների բնույթն ու այդ համատեքստում տվյալ կազմակերպությանը՝ ենթաօրենսդրական ակտի ուժով վստահված ու փաստացի պետության ֆոնդին ուղղման ենթակա միջոցների տնօրինման հանգամանքները նյութաիրավական նորմի մեկնաբանման հարցում հանգելով սխալ եզրահանգման, ուստի Արսեն Վարդգեսի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված ն պատճառաբանված չեն:
25. Նշել է, որ օբյեկտիվ կողմի Աե այն կատարող անձի առկայության կամ բացակայության վերաբերյալ քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նախադատելի են քաղաքացիական գործի համար, ինչը նշանակում է, որ քրեական վարույթի շրջանակներում անձի կողմից ոչ օրինաչափ վարքագծի բացակայությունը հաստատող դատական ակտի պայմաններում, նույն արարքի հետնանքով իրավունքի խախտման առկայության մասին խոսք լինել չի կարող:
Ոչ օրինաչափ վարքագծի բացակայությունը հանգեցնում է իրավունքի խախտման ն վնասի հատուցման պայմանների բացակայության, որպիսի .,,պայմաններում Դատախազությունը Դատարանի կողմից որպես հայցային վաղեմության հոսքի սկիզբ մատնանշվող 22.11.2017 թվականից կամ 28.11.2017 թվականից հետո եռամյա ժամկետում չէր կարող իր խախտված իրավունքի պաշտպանության հայց հարուցել դատարան, քանի որ խախտված իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը չլրացած, մոտ 1 տարի 8 ամիս հետո՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2019 թվականի արդարացման դատական ակտից մինչն ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի
3
որոշմամբ դատական ակտը բեկանելը, առկա էին ոչ օրինաչափ վարքագծի, այսինքն՝ իրավունքի խախտման ն դատարան դիմելու հիմքի բացակայությունը հաստատող հանգամանքներ, ինչից ելնելով էլ Դատախազության կողմից հայցը հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ իրավունքի խախտման փաստը հաստատելուց 2 ամիս հետո ն որպես իրավունքի խախտման մասին իմանալու սկիզբ դիտվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը կայացնելու պահը:
2.6. Վերոգրյալի հիման վրա Բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով հայցը:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
3.Լ. Արսեն Վարդգեսի Ավետիսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացրել է հետնյալ փաստարկեերը.
3.2. Անդրադառնալով Դատախազության այն պնդմանը, որ հայցային վաղեմության ժամկետն սկսել է հոսել այն պահից, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել է Արսեն Վարդգեսի Ավետիսյանին արդարացնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ն գործն ուղարկվել նոր քննության, նշել է, որ դրանք անհիմն են, քանի որ սուն գործը հանդիսանում է քաղաքացիական գործ, այլ ոչ թե քրեական, իսկ քաղաքացիական գործով ներկայացվել է հայցադիմում, որով հայցվորը ներկայացրել է իր հայցապահանջի հիմքերը, իրավական հիմքերն ու հայցի առարկան:
3.3. Սույն գործով պետությունը՝ ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի կողմից պետության գույքային շահերի ենթադրյալ խախտման փաստի մասին իմացել է առնվազն դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Նշված հետնությունը բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումից, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին արդեն իսկ առկա է եղել բավարար ապացույցների համակցություն, որ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է վնաս: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալն իր կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների համար ենթակա էր արդոք քրեական պատասխանատվության, թե ոչ, այնուամենայնիվ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից ծագել է մեղադրյալին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Ուստի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից սկսել է հոսել պլետության՝ խախտված իրավունքի դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամանակահատվածը:
34 ` Դատարանը գործի քննությունը, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն իրականացրել է քաղաքացիական դատավարության նորմերի
4
խիստ պահպանմամբ, իրավացիորեն կիրառել է հայցային վաղեմություն ն այդ հիմքով հայցը մերժել: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, նս հանգել է ճիշտ հետնության:
3.5. Վերոգրյալի հիման վրա հայտնել է, որ վճռաբեկ բողոքը բավարարելու հիմքեր չկան:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քենության համար էական եշանակություն ունեն հետնյալ փասպտերը՝
41. 29122016 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրինության կողմից առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 83181816 քրեական գործը:
4.2. Նախաքննության մարմնի 21.07.2017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության մարմնի 22.11.2017 թվականի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
4.3. 28.112017 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
44. Թիվ ԵԿԴ/0315/01//7 քրեական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2019 թվականի դատավճռով Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ ե արդարացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով:
45. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.022021 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.07.2019 թվականի արդարացման դատավճիոը թողեվել է անփոփոխ:
46. ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.02.2021 թվականի որոշումը բեկանվել ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության (հատոր Լին, գ.թ. 7):
4.7. Սուն գործով Դատախազությունը 27.05.2022 թվականին Արսեն Վարդգեսի Ավետիսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 3, 58):
5
48. Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 20):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
5.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, որի առկայություն, հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակեերում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանեեի բացահայտման անհրաժեշտությամբ ` պայմանավորված հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկություններիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
5.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
5.3. ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի ն պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես, օրինակ, Նատալյա Հակոբյանն ըեդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴՅ/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
6
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ ն առաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար Աե ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավաբանական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը Ա դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նան դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը ն կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ն 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետնում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավաբանական նշանակություն ունեցող հետնյալ փաստերը.
-ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
-վնաս պատճառող անձի առկայությունը,
-պատճառված վնասի առկայությունը,
-վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
-պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության Ա պատճառված վնասի միջն (րես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների, վնաս պատճառող անձի, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ն ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տես Նելի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ):
7
5.4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն Օէ համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:
55. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ՝ դրանց համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ (տե'ս Վարդան Ասատրյանն ըեդդեմ Սմբատ ն Վահան Միեասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նան այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տես Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ
8
հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (ե՛ս Սերգեյ Սարգսյանն ըեդդեմ Արա Սարգսյանի ն մյուսեերի թիվ ԵԿԴ/0681/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337- րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որնէ եղանակով՝ այդ թվում ն հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» ն «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետնության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում` անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:
ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, որոնց չարաշահումը կարող է անբարենպաստ հետնանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտված անձի համար: Հետնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է սխալմամբ մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը` «պետք է իմացած լիներ» ձնակերպմամբ, ինչպես ն «իմացել է» ձնակերպման պարագայում օրենսդիրը կարնորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը:
ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր
9
իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական ծհետնանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս' «ՎԵՌՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Իեգո- Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Սնակ Միլիտոնյանն ըեդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով 06.03.2023 թվականի որոշմամբ նշել է, որ հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) ն խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին ն նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ ն պիտանի հայցապահանջը):
Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում վնասի հատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների ն դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվ նույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է պարզման դատական պաշտպանություն հայցող անձի՝ վնաս պատճառած անձի բացահայտմանն ուղղված վարքագիծը, շրջահայացության դրսնորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի արձանագրել, որ հայցվորի կողմից վնասի հատուցման նյութաիրավական պահանջով դատական պաշտպանության դիմելու գործողության հապաղումը պայմանավորված է եղել բացառապես ենթադրյալ պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանի` ենթադրյալ ոչ օրինաչափ վարքագծի կրողի անձի բացահայտմանը, հետնաբար նան՝ իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների իրականացմամբ:
10
5.6. Մինչն 06.04.2023 թվականը գործած խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում պատվիրակված լիազորություններ իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3 քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.
4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետնյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
5.7. ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայություը նե դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը ն սուբյեկտային կազմը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարնորվում է իրավազոր անձի
11
կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից ն իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նան պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետնաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը՝ ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախնառաջ պարզել՝ արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը ն երկրորդ՝ երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին ն թե' երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի՝ օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն է, իսկ այդ իրավահարաբերությունից բխող պահանջի իրավունքը պատկանում է դատախազությանը, որը վերջինս կարող է իրացնել քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելով: Այսինքն` դատարանում վերը նշված իրավահարաբերությունից բխող պետական շահը ներկայացնելու իրավասու մարմինը դատախազությունն է, իսկ թե երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել հայցի փաստական հանգամանքները ն ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նան իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձնավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս ն վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատախազության՝ պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը
12
պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետնանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նան անկախ այն հանգամանքից, թե վնաս պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ (տես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Նունե Իսկոյանի թիվ ԵԱՔԴ/2855/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ստանալու պահից էլ Դատախազության համար սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որը կարող է ընդհատվել պատշաճ հայց հարուցելով: Եթե քրեական դատավարության կարգով պատշաճ հայց չի հարուցվել, ինչը հարուցելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարությունում չեն տարածվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետներ, ապա քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման պահանջով հայցը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ստանալու պահից երեք տարվա ընթացքում: Ընդ որում, նման հայցի հարուցման համար պարտավոր անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը պարտադիր չէ, քանի որ անձի քրեական պատասխանատվության ենթարկված լինելը չէ, որ կանխորոշում է նրանից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը, այ այդ անձի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում վնաս պատճառված լինելու փաստի պարզված լինելը հայց հարուցելու իրավունք ունեցող անձի համար (տե'ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Սեյրան Կարապետյանի ն մյուսների թիվ ԱՐԴ/4009/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
5.8. Գործի փաստերից (տե՛ս վերը 4..-48. կետերը) հետնում է, որ 29.12.2016 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում «Էյր Արմենիա» ՓԲ ընկերության տնօրինության կողմից առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված թիվ 83181816 քրեական գործով նախաքննության մարմնի 21.07.2017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության մարմնի 22.11.2017 թվականի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3- րդ մասի 1ին կետով: 28112017 թվականին քրեական գործը մեղադրական
13
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
5.9. Թիվ ԵԿԴ/0315/01/17 քրեական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.07.2019 թվականին կայացրել է դատավճիռ, որով Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ ն արդարացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 25.02.2021 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Երեան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.07.2019 թվականի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ:
5.10. ՀՀ վճռաբեկ դատարանը 08.04.2022 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը բավարարելով ն ՀՀ վերաքննիչ դատարանի 25.02.2021 թվականի որոշումը բեկանելով, որով մերժվել էր Դատախազության՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.07.2019 թվականի արդարացման դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը, գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:
5.11. Դատախազությունն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի դեմ պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջով հայցադիմումը դատարան է ներկայացրել՝ 27.05.2022 թվականին:
512. Դատարանը, Արսեն Վարդգեսի Ավետիսյանի ներկայացուցչի՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հիման վրա, հայցային վաղեմություն կիրառելու հիմքով Դատախազության հայցը մերժելով :պյատճառաբանել է, որ Դատախազությունը պետությանը 681.923.052 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու ենթադրյալ փաստի ն պետության իրավունքների խախտման մասին իմացել է, երբ նախաքննության մարմեի' 21.07.2017 թվականի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն երան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի Էին կետով ն որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկվել է Դատախազությանը: (Այսինքն, առեվազեն 25072017 "(թվականից Դատախազությունը հաստատապես իմացել է պետության իրավունքների ենթադրյալ խախպման մասին ն հայցային վաղեմության եռամյա ժամկետը սկսել է հոսել, ավարտվել է 27.07.2020 թվականին: Ըստ հայցադիմումի տիտղոսաթերթի, հայցադիմումը դատարան է ուղարկվել 24.05.2022 թվականին ն Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 27.05.2022 թվականին: Ստացվում է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի ավարտից' 27.06.2020 թվականից մոր մեկ տարի 10 ամիս անց, երբ հայցային վաղեմության ժամկետն արդեն իսկ սպառված է եղել: Գտել է, որ եթե հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի քենարկման համար ելակետ ընդուեվի փոփոխված մեղադրանք առաջադրելու տարեթիվը՝ 22.11.2017 թվականը, կամ տվյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին դատախազի որոշման պտարեթիվը' 28.11.2017 թվականը, ապա երկու դեպքում էլ
14
հայցադիմումը ներկայացվել է դատարան' հայցային վաղեմության ժամկետի լրանալուց հետո:
5.13. Վերաքննիչ դատարանը, Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելով ն Դատարանի վճիոն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում պատասխանողի վրա դրված է եղել բեռ ապացուցելու այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետն սկսել է հոսել 28.11.2017 թվականից, երբ դատախազի կողմից հաստատվել է: մեղադրական եզրակացությունը, ինչի կապակցությամբ էլ ներկայացվել է համապատասխան ապացույց: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պեդմանը, թե չի ներկայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կամ մեղադրական եզրակացությունը, ինչը փաստվել է նան Դատարանի կողմից ապա Վերաքենիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված միջեորդության փաստական հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է 28.11.2017 թվականին ն այդ պահից էլ սկսած հոսել է հայցային վաղեմության ժամկետը: Ընդ որում, հայցվորի ներկայացուցչի կողմից որնէ դիրքորոշում կամ առարկություն չի ներկայացվել առ այն, թե 28.11.2017 թվականի թիվ 83181816 քրեական գործով հաստատված մեղադրական եզրակացության ն սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքում դրվա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0131/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
