Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8 — Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8 — Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում 1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: 2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: 3. Տևող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության բռնվելու, մեղայականով ներկայանա

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում 1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից:

3. Տևող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության բռնվելու, մեղայականով ներկայանալու կամ այլ հանգամանքների ուժով արարքն ավարտվելու պահին գործող քրեական օրենքով:

4. Շարունակվող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության իր միասնական դիտավորության մեջ ընդգրկված արարքներից վերջինը կատարելու պահին գործող քրեական օրենքով։

5. Հանցանքը հանցակցությամբ կատարելու դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը ենթակա է քրեական պատասխանատվության իրեն վերապահված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենքով:

6. Եթե քրեական օրենքը փոփոխվել է քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու ընթացքում, ապա կիրառվում է արարքն ավարտվելու, դադարեցնելու կամ խափանելու պահին գործող օրենքը: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել