Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1928 հուլիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հուլիսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան

28 հուլիսի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արմեն Խառատյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արմեն Խառատյանը 20. 07. 2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ ենթակետի դրույթները կամ հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին, 19-րդ հոդվածին /1-ին մաս/, 94, 97-րդ հոդվածներին իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանության շրջանակներում»։ Դիմողը պնդում է, որ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով դատական իշխանությունում պետական ծառայության տարրեր ամրագրելով օրենսդիրը միաժամանակ պետք է այդ իրավակարգավորումներով չխախտեր դատավորի անկախության երաշխիքները, քանի որ դատական համակարգն իշխանության ինքնուրույն ճյուղ է։ Ելնելով այս հիմնարար մոտեցումից օրենսդիրը պետք է տարանջատեր «դատավորին կցված» և «դատավորին չկցված» հասկացությունները և առաջինի տակ ընկնող պետական ծառայողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու հարցերում թույլատրեր դատավորի միջամտությունը, որը պետք է նպատակ հետապնդեր ապահովել, որպեսզի դատավորն իր սեփական հայեցողությամբ իր ռեսուրսները կարգավորելու որոշակի ազատություն ունենա։ Հաշվի առնելով, որ դատավորի օգնականի գործատուն համարվում է դատական դեպարտամենտը, օրենսդիրը դատական ծառայողների որոշակի խմբի նկատմամբ դրսևորել է տարբերակված մոտեցում, որի նպատակը պետք է լիներ փոխհավասարակշռել դատական դեպարտամենտի գործառույթները դատավորի գործառույթների և լիազորությունների շրջանակի հետ։

Դիմողը նաև գտնում է, որ եթե անգամ օրենսդիրը խնդրո առարկա դրույթներով նպատակ է հետապնդել այնպիսի իրավակարգավորումներ տալ, որոնք կապահովեն դատավորի ներքին անկախության և ինքնուրույնության երաշխիքները, այդ դրույթները չեն ձևակերպվել բավարար հստակությամբ, որպեսզի հենց այդպես էլ ընկալվեն։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ դիմումը ենթակա է ընդունման, քանի որ

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3- րդ մասով, 31-րդ, 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Արմեն Խառատյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4- րդ ենթակետի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու առումով։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

28 հուլիսի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել