Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 68 — Վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 68AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 68 — Վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 68. Վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Պաշտպանը կամ տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը կամ վկայի փաստաբանը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) տվյալ վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկայի փաստաբան հանդես գալու դեպքերի. 2) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար

Ամբողջ Տեքստ

Հոդված 68. Վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Պաշտպանը կամ տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը կամ վկայի փաստաբանը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) տվյալ վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկայի փաստաբան հանդես գալու դեպքերի. 2) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ փաստաբանի ներգրավման պահին մասնակցում է վարույթին. 3) տվյալ վարույթի հետ կապված իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են վստահորդի շահերին. 4) ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ է գտնվում տվյալ վարույթին ներգրավված այն անձի հետ, որի շահերը հակասում են վստահորդի շահերին. 5) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փաստաբան:

2. Նույն վարույթի շրջանակներում փաստաբանը կարող է ներկայացնել միայն մեկ անձի (ունենալ միայն մեկ վստահորդ), բացառությամբ սույն օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակի կամ մեկից ավելի տուժողներ կամ վկաներ ներկայացնելու դեպքերի:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել