ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մարտի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 մարտի
2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Անահիտ Մնացականյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Անահիտ Մնացականյանը 2017թ. փետրվարի 27-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող»: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի կարգավորում հարկվող օբյեկտի անշարժ գույքի բաժանման դեպքում, մեկից ավելի հարկվող օբյեկտների հարկի հաշվարկման կարգը:
Ըստ դիմողի` վիճարկվող նորմը գույքահարկ գանձող մարմնի և դատական համակարգի կողմից կիրառվել է գույքի բաժանման դեպքում հարկը հաշվարկելու համար` բաժանումը նույնականացնելով օտարման հետ:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթի և առկա դատական որոշումների արդյունքում վտանգվում է նաև պետության/համայնքի գույքային շահը, քանի որ հնարավորություն է տալիս կառուցապատողին շենքի կառուցումից հետո արագ օտարել գույքային բոլոր միավորները զրոյական հարկով, այդ պահին շարունակելով մնալ պարտավոր շենքի գույքահարկի համար, սակայն տարեվերջին հարկային պարտավորության վճարման ժամկետին սնանկանալ:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Անահիտ Մնացականյանի դիմումի հիման վրա` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը
համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
14 մարտի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մարտի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
