Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան27 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 27 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

27 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական

կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումների ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը միաժամանակ թվով 18 դիմումներ (իր կողմից թվագր-

[անընթեռնելի]

21.02.2009p. pų 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 l

59) է ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29, 38 հոդվածների 2-րդ մասերով, 69 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությամբ եւ 10-րդ մասով սահմանված դրույթների սահմանադրականությունը: Դիմումատուն վերոթվարկյալ բոլոր դիմումներով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջներին համապատասխան չի վճարել պետական տուրք եւ պատշաճ կարգով չի ներկայացրել միջնորդություն այն վճարելու պարտականությունից իրեն ազատելու վերաբերյալ, այլ` հղումներ է կատարել դատարանի դատական կազմերի որոշումների վրա` վկայակոչելով «իր նախադեպային իրավունքը»: Հետեւաբար, այդ հարցը դատական կազմն որոշեց չքննարկել:

2. Հաշվի առնելով, որ վերոհիշյալ բոլոր դիմումներում քաղ. Ռ.Թորոսյանը բարձրացնում է միեւնույն հարցը, դատական կազմը որոշեց դրանց ընդունելիության հարցը քննել կազմի նույն նիստում:

3. Քաղ. Ռուբեն Թորոսյանը փաստորեն միեւնույն հարցով («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29, 38 հոդվածների 2-րդ մասերի, 69 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասության եւ 10-րդ մասի սահմանադրականության), բառացիորեն նույնպիսի հիմնավորումներով եւ, ինչպես սահմանադրական դատարան ներկայացրած իր նախորդ դիմումներով` մտից թիվ 4-1, 4-7, 4-8, 4-27, 4-28, 4-42, 4-43, 4-44, 4-46, 4-53 եւ 4-54, կրկին առանց պետական տուրք վճարելու, մեկ օրվա ընթացքում (միաժամանակ թվով 18 դիմումներով) դիմել է սահմանադրական դատարան` անտեսելով սահմանադրական դատարանի 2- րդ դատական կազմի` իր նախորդ բոլոր վերոթվարկյալ դիմումների ընդունելիության հարցերով ընդունած որոշումները, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասի վերջին

նախադասությունում ամրագրված դրույթի սահմանադրականության վիճարկման հարցով

քաղ. Ռ.Թորոսյանի դիմումի (մտից թիվ 4-44) ընդունելիության հարցով 2-րդ դատական

կազմը 2009թ. փետրվարի 16-ին ընդունել է որոշում` անհիմն լինելու պատճառով այն մերժելու վերաբերյալ: Չկատարելով դատական կազմի այդ որոշման պահանջները, դիմումատուն կրկին բարձրացնում է վերոհիշյալ նորմատիվ դրույթի սահմանադրականության հարց:

Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը քաղ. Ռ.Թորոսյանի դիմումների ընդունելիության հարցերով կայացրած իր որոշումներում բազմիցս դիմումատուին պարզաբանել է` ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի հիմքով եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածին համապատասխան անհատական դիմումներ

սահմանադրական դատարան ներկայացնելու` անձի իրավունքի իրացման գործող կարգը, ուշադրություն հրավիրելով դրա պահպանման անհրաժեշտության եւ դատարանն ակնհայտ անհիմն դիմումներով չծանրաբեռնելու հարցերի վրա, բացի այդ, յուրաքանչյուր դեպքում արձանագրելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ դրույքաչափով դիմումատուի կողմից պետական տուրք վճարելու իր` ոչ միայն օրենսդրական, այլեւ` սահմանադրական պարտականությունը

(ՀՀ Սահմ. 45 հոդված) անվերապահ կատարելու անհրաժեշտությունը:

Դատական կազմը կրկին մատնանշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համաձայն անհատական դիմումով սահմանադրական դատարան դիմելիս դիմումատուն պետք է ներկայացնի ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի (տես ՀՀ Սահմանադրության 92, 93 հոդվածներ, 94 հոդվածի 3-րդ մասը, ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը) գործը լուծող վերջնական ակտ, n- րով դիմումատուի նկատմամբ կիրառված լինեն իր կողմից սույն դիմումով վիճարկվող օրենքի դրույթները («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29, 38 հոդվածների 2- րդ մասերի, 69 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասության եւ 10-րդ մասի), ինչպես նաեւ,

օրենսդրությամբ սահմանված կարգով (դատավարական օրենսգրքերով) սպառված լինեն

այդպիսի գործով դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը, վերջինիս դատական կազմերը, չեն կարող դիտարկվել որպես ընդհանուր կամ մասնագիտացված դատարաններ, սահմանադրական դատարանի դատական կազմի որոշումը չի կարող դիմումատուի կողմից որակվել որպես դատարանի`

ըստ էության կամ` գործը լուծող վերջնական ակտ: «Սահմանադրական դատարանի մասին»

ՀՀ օրենքով դատական կազմի լիազորությունը ոչ թե անհատական դիմումի հիման վրա

սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշում կայացնելն է (որը ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի հիմքով սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է), այլ՝ այդպիսի դիմումների ընդունելիության եւ պետական տուրքի վճարման վերաբերյալ հարցերի

լուծումը:

Միաժամանակ, դատական կազմն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ անհատական դիմումների ընդունելիության հարց լուծելիս սահմանադրական դատարանի դատական կազմն առաջնորդվում է ոչ թե նախադեպային իրավունքով, ինչպես իր բոլոր դիմումներում

պնդում է դիմումատուն, այլ` ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով եւ սահմանադրական դատարանի կանոնակարգով:

4. Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով, սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի վերոհիշյալ դիմումների քննության ընդունումը մերժել` քննության չառնելով պետական տուրք վճարելուց ազատելու վերաբերյալ հարցը:

Նախագահող`

Հ.Նազարյան

Անդամներ`

Հ.Դանիելյան

12

Trang

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել