Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 103 — Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 103AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 103 — Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 103. Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: 2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում կարգավորում և վերահսկում է ներդրումային ֆոնդերը, կառավարիչն

Ամբողջ Տեքստ

Հոդված 103. Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում կարգավորում և վերահսկում է ներդրումային ֆոնդերը, կառավարիչներին և պահառուներին (այսուհետ` վերահսկվող անձինք), ինչպես նաև դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձանց գործունեությունը:

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության իր իրավասությունն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ հեռակա վերահսկողության և նրանց մոտ ստուգումների իրականացման միջոցով:

4. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:

5. Կենտրոնական բանկն իրավասու է վերահսկողության ընթացքում վերահսկվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնելու օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրան` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան վերահսկվող անձի կողմից տվյալ պետության տարածքում դուստր ընկերություն (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերություն) կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու կամ տվյալ պետության տարածքում ստեղծված այդպիսի դուստր ընկերության (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերության) կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար` Կենտրոնական բանկի և օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: (103-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել