ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155 1 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` երեք տարվա ընթացքում` պատժվում է ազատազրկմամբ` հինգ տարի ժամկետով, կամ տուգանքով` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով:»: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիայից հանել «մոլեխաղերի համար որջեր պահելը» բառերը: Հոդված 3. Վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 227 հոդվածը: Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 231 հոդվածի վերնագրից և դիսպոզիցիայից հանել «, մոլեխաղերի» բառերը: Հոդված 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:»: Հոդված 6. Վերացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 179 հոդվածը: Հոդված 7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասից, 222, 223, 310 հոդվածներից հանել «179» թիվը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 8 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-96 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-96 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.11.2000-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.11.18/27(125) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.10.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.11.2000 Հիմնական ակտ 10.10.2000, ՀՕ-96 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հոկտեմբերի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-96
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
