ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Ամուսինների` միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունները Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։ Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբե
Ամփոփում
Հոդված 77. Ամուսինների` միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունները Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։ Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝ ա) անաշխատունակ անապահով ամուսինը. բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնա
Ամբողջ Տեքստ
Հոդված 77. Ամուսինների` միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունները Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։ Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝ ա) անաշխատունակ անապահով ամուսինը. բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը. գ) անապահով ամուսինը, որ խնամում է հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող չափահաս զավակին: (77-րդ հոդվածը փոփ.
02.10.24 ՀՕ-351-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
