Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-203 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 նոյեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արա Վարդանյանի դիմումով

գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արա Վարդանյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1058-րդ հոդվածի 1- ին մասով սահմանված նորմերը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 8- րդ, 18-19-րդ հոդվածներով, 22-րդ հոդվածի 7-րդ մասով, 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով (42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության և 45-րդ հոդվածի հետ համակարգային և բովանդակային կապի համակցությամբ), 91-րդ հոդվածով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավեր»։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննության վերաբերյալ գործերով «…դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»։ Դիմումին կից ներկայացված վերջնական դատական ակտը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 2014 թվականի մարտի 26-ին, և ինչպես դիմողն է փաստում այն ստացել է 2014 թվականի ապրիլի 12-ին, իսկ դիմումը (կից փաստաթղթերով) փոստային եղանակով ՀՀ սահմանադրական դատարան է առաքել 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, այսինքն դիմողը խախտել է վերոհիշյալ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Արա Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

3 նոյեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել