ԵԴ/54386/02/21
Ամփոփում
քննելով ըստ Պաշտպանության նախարարության հայցի ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) նե երրորդ անձ Ֆինանսների նախարարության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննի, քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ Պաշտպանության նախարարության ու Ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքները, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Պաշտպանության 0նախարարություն, պահանջել է Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ՝ որպես հայտի ապահովումը վճարելու 2 արդյունքում չկատարված պարտավորութ
Ամբողջ Տեքստ
շռ. Յի Հր»
ԱՅԻՆ
ԱՏԵ»
կ Ս Սոր Ն. 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54386/02/21 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54386/02/21
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Ն. Կարապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պաշտպանության նախարարության հայցի ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) նե երրորդ անձ Ֆինանսների նախարարության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննի, քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ Պաշտպանության նախարարության ու Ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Պաշտպանության 0նախարարություն, պահանջել է Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ՝ որպես հայտի ապահովումը վճարելու
2
արդյունքում չկատարված պարտավորության գումար:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2023 թվականի որոշմամբ Պաշտպանության նախարարության ն Ֆինանսների նախարարության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 17.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Պաշտպանության նախարարությունը ն Ֆինանսների նախարարությունը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' Օրենք) 30-րդ ն 32-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ ու 408-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 58-րդ հոդվածը, 59-րդ հոդվածի Լին մասը, 66-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գեումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ' Կարգ) 32-րդ ու 42-րդ կետերը:
Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը, մասնակցելով գնման գործընթացին, ստանձնել է հրավերով սահմանված գնման առաջարկի առավելագույն գնի հինգ տոկոսին հավասար հայտի ապահովում ներկայացնելու պարտավորություն, որը, սակայն, սահմանված կարգով չի կատարել: Մասնավորապես, Ընկերությունը դիմում-հայտարարությանը կից՝ որպես հայտի ։ամպահովում, Նախարարությանը ներկայացրել է 5.000.000 ՀՀ դրամի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված բանկային երաշխիքի արտատպված (սկանավորված) տարբերակը, սակայն մինչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա ավարտը գնահատող հանձնաժողովին չի ներկայացրել դրա բնօրինակը, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ ՊՆԲՄԱՊՁԲ217/3» ծածկագրով գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայտի ապահովման բնօրինակը սահմանված կարգով չներկայացնելը գործող օրենսդրությամբ դիտարկվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, որը հիմք է ոչ միայն
Յ
մասնակցի հայտն անբավարար գնահատելու ն մերժելու, այլ նան Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հայտի ապահովման գումարը վճարելու մասնակցի պարտավորության առաջացման համար:
Վերաքննիչ դատարանը խախտել է գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու ու գնահատելու օրենսդրական պահանջը, կատարել է չպատճառաբանված եզրահանգումներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների պատասխանների հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
Գնման հրավերն անձանց անորոշ շրջանակին հասցեագրված առաջարկ է՝ որոշակի պայմանագիր կնքելու վերաբերյալ, հետնաբար գնման հրավերը չի կարող գնման մասնակիցների համար այդ փուլում առաջացնել պարտականություններ: Գնման հրավերով պատվիրատուն առաջարկում է անձանց անորոշ շրջանակի իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու նպատակով ներկայացնել հայտեր, որոնք ներկայացնելը անորոշ շրջանակի անձանց իրավունքն է: Հայտ ներկայացնելու իրավունքի անհաջող իրացումը չի կարող այն վերափոխել պարտականության ն հիմք լինել անձի հիմնական իրավունքների սահմանափակման համար:
Հայտ ներկայացնելով՝ մասնակիցը իրացնում է գնման գործընթացին մասնակցելու իր իրավունքը՝ ներկայացնելով գնային ն ոչ գնային այնպիսի առաջարկներ, որոնք պատվիրատուի համար ավելի շահավետ են մյուս մասնակիցների առաջարկած պայմանների համեմատ, ու փաստաթղթեր՝ ցույց տալու համար, որ մասնակիցն ունակ է կատարելու գնման առարկա աշխատանքները: Հետնաբար հայտի ներկայացումը ոչ այլ ինչ է, քան մասնակցի կողմից գնմանը մասնակցելու իրավունքի իրացման կամահայտնություն, իսկ թե արդյո՞ք հայտը բավարար կդիտվի ն կողմերի միջն կառաջանան պարտավորական իրավահարաբերություններ՝ կախված է գնման գործընթացի հետագա փուլերից:
Հայտերի գնահատումն այն փուլն է, որից հետո արդեն մասնակցի ն պատվիրատուի համար կարող են առաջանալ որոշակի հետնանքներ: Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ մասնակցի հայտը գնահատվում է բավարար, ն նա ճանաչվում է ընտրված մասնակից: Եթե հայտը գնահատվում է անբավարար, ապա մասնակցի ն պատվիրատուի միջն որնէ պարտավորություն չի ծագում:
Ինքը, գնումների գործընթացին մասնակցելու ոչ բավարար հայտ ներկայացնելով, պարտավորական որնէ իրավահարաբերության մեջ չի մտել Պաշտպանության նախարարության կամ որնէ այլ սուբյեկտի հետ: Այլ կերպ ասած, հրավերին ի պատասխան մասնակցի կողմից հայտ ներկայացնելը Ա գնահատող հանձնաժողովի կողմից հայտն անբավարար գնահատվելը պատվիրատուի ու մասնակցի միջն որնէ
4
իրավահարաբերություն չի առաջացնում:
Նախքան հայտը բավարար գնահատելը չի կարող լինել այնպիսի պարտավորություն Ա առավել նս այդ պարտավորության խախտում, որը կհանգեցնի մասնակցի կողմից հայտի ապահովման գումարը վճարելուն:
Պարտավորության բացակայության պայմաններում իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելով, ինչպես նան հայտի ապահովման գումարի վճարում պահանջելով՝ խախտվում են իր հիմնական իրավունքները՝ ի դեմս գործունեության ազատության ն սեփականության իրավունքների:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) գնահատող հանձնաժողովի հաստատած 22.02.2021 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով էլեկտրոնային գնումների Ճոոճքտ (տոո.ճՐՈ6քՏ.ճոո) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ճտքավոր կոշիկների, հագուստի ն ձեռքի օճառի մատակարարման պայմանագիր: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի ապրիլի 6-ը, ժամը 11:00-ն: Ընթացակարգի ծածկագիրն է: «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» (հատոր 1-ին, գ.թ. 21).
2)թիվ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով բաց մրցութի գնահատող հանձնաժողովի 22.02.2021 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ճտքավոր կոշիկների, հագուստի, ձեռքի օճառի ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավեր:
Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ մասնակիցը, հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձնով: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձնով ապա գեման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բեօրինակից արտատպված (սքանավորված տարբերակը)' պայմանով, որ մասնակիցը դրա բեօրինակը գեահատող հանձնաժողովին ներկայացնում է միեչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երնանի ժամանակով 17:00-ե՝ ուղեկցող գրությամբ»:
Հրավերի 1-ին մասի 7.1 կետի համաձայն` «Մասնակիցը հայտով' սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում (..)»:
Հրավերի 1-ին մասի 7.3 կետի համաձայն՝ «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա'
1 հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կեքելու իրավունքից,
2)խախտել է գեման գործընթացի շրջանակում ստանձեած պարտավորություն, որը հագեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հերագա մասնակցության դադարեցմանը,
5
Յ)հայտերի բացումից հետո հրաժարվել է սույն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:
Հրավերի 1-ին մասի 7.4 կետի համաձայն՝ «(.) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կեքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի Լին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի» (հատոր 1-ին, գ.թ. 22-61).
3) Ընկերությունը «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու համար 05.04.2021 թվականին ներկայացրել է բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն, որով, ի թիվս այլի, հայտնել ն հավաստել է, որ «ցանկություն ունի մասնակցել հայտարարված բաց մրցույթի 15-րդ չափաբաժնին (չափաբաժիններին) ն հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ»:
Ընկերության գնային առաջարկը հրավերի 15-րդ չափաբաժնի համար կազմել է 96.768.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 62-63).
4) 05.04.2021 թվականի թիվ 16363-37/103 բանկային երաշխիքի 1-ին կետի համաձայն՝ «Սույեով, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, այսուհետ Բանկ, «ԼԻՎԱԴ» ՍՊԸ-ի (այսուհետ' Պրիեցիպալ) խեդրանքով ստանձնում է պարտավորություն (այսուհետ Երաշխիք) Պրիեցիպաի ` պարտատիրոջ Պաշտպանության նախարարության (այսուհետ' Բենեֆիցիար) հանդեպ, վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում' Երաշխիքով ստանձնած ` պարտավորության ` պայմաննեին 6`համապատասխան Բենեֆիցիարին վճարել դրամական գումար' 5.000.000 ՀՀ դրամ (այսուհետ' Երաշխիքային գումար), եթե Պրինցիպալը խախտի Բենեֆիցիարի կողմից «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-2Լ7/3» հայտից բխող պարտավորությունների (այսուհետ' Երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովման համար»: Երաշխիքի 8-րդ կետի համաձայն՝ «Միեչն Երաշխիքի գործողության ժամկերի ավարտը երաշխիքը Բանկին վերադարձնելը համարվում է Երաշխիքով Բենեֆիցիարի իրավունքների հրաժարում ն դադարեցեում է Երաշխիքը: Երաշխիքի 9-րդ կետի համաձայն՝ «Երաշխիքն ուժի մեջ է մտնում րրամադրման պահից ն գործում է մինչն 25.08.2021 թվականը ներառյալ» (հատոր 1-ին, գ.թ. 70).
5) գնահատող հանձնաժողովի 13.04.2021 թվականին կայացած նիստի թիվ 4 արձանագրության 2.2 կետի համաձայն՝ Ընկերությունը սահմանված կարգով ն ժամկետում չի ներկայացրել բանկային երաշխիքի բնօրինակը, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 65-67).
6) Պաշտպանության նախարարության 23.04.2021 թվականի թիվ 1231 գրությամբ ներկայացված բանկային երաշխիքով ապահովված գումարը Պաշտպանության նախարարության գանձապետական հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ պահանջը «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի 28.04.2021 թվականի թիվ 16363-37/164 գրությամբ մերժվել է այն
6
պատճառաբանությամբ, որ 09.04.2021 թվականին Պրինցիպալը Երաշխիքի բնօրինակը վերադարձրել է բանկին, իսկ Երաշխիքի 8-րդ կետի համաձայն՝ Երաշխիքը Բանկին վերադարձնելու դեպքում Երաշխիքը դադարում է (հատոր 1-ին, գթ. 68, 69).
7: ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 21.05.2021 թվականի թիվ ՍՑ-ԼՕ-2021/109 որոշման համաձայն բողոքներ քննող անձը, ուսումնասիրելով նախաձեռնված ընթացակարգով ներկայացված հիմքերը, արձանագրելով, որ Ընկերությունը, սահմանված ժամկետում չներկայացնելով բանկային երաշխիքի բնօրինակը, խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որն էլ հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, կայացրել է Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում երկու տարի ժամկետով ընդգրկելու մասին որոշում (հատոր 1-ին, գ.թ. 71-81:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե գնումների գործընթացին մասնակցող անձի կողմից որպես իր հայրի ապահովում ներկայացված բանկային երաշխիքի բնօրինակը սահմանված կարգով չներկայացնելը արդյո՞ք հանդիսանում է գեման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որեն առաջացնում է հայտի ապահովումը պատվիրատուին վճարելու պարտականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ժին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են՝
1) օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից, (..),
7
8) քաղաքացիների ն իրավաբանական անձանց այլ գործողությունների հետնանքով, (2:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի Էհամաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ պարտավորությունները՝ ներառյալ դրանց բովանդակություը կազմող սուբյեկտիվ իրավունքները ն պարտականությունները կարող են ծագել ինչպես պայմանագրերից (պայմանագրային պարտավորություններ), այնպես էլ այդպիսին չհանդիսացող այլ իրավաբանական փաստերից՝ վնաս ։պատճառելուց, միակողմանի գործարքներից, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների այլ գործողություններից ն այլն, որոնց հետ օրենքը կապում է որոշակի քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագում (արտապայմանագրային պարտավորություններ): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, անկախ պարտավորության ծագման հիմքից, թե՛ պայմանագրային, թե՛ արտապայմանագրային պարտավորությունների կատարումը պարտավորության կողմերի ազատ կամահայտնությամբ կարող է ապահովվել օրենքով նախատեսված տարաբնույթ եղանակներով, այդ թվում` երաշխիքով, որոնք որոշակի անբարենպաստ հետնանքներ առաջացնելու սպառնալիքով պարտավորություն ստանձնած անձին ստիպում են ժամանակին նե պատշաճ կատարել այդ պարտավորությունը՝ ծառայելով գույքային շրջանառության կանոնավոր ընթացքի երաշխավորման, իրավական կարգապահության ամրապնդման ու պարտատիրոջ շահերն ապահովելու նե նրա իրավունքների (գործառույթների) իրականացման համար լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակին:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ ն ծառայություններ ձեռք բերելու
8
գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում եմ հետնյալ հիմնական հասկացությունները.
1) պատվիրատու՝
ա. Հայաստանի Հանրապետութան 0ՍահմանադրութամբԲ նեն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ.
Ը)
5) մասնակից՝ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.
7) հրավեր՝ պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
9) հայտի ապահովում՝ նույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
10) պայմանագրի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
Ը)
21) գնումների բազային միավոր՝ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.
Ը)
23) գնման գործընթաց՝ գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների ն պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը ն կառավարումը.(..):
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է՝
1) պատվիրատուին վերապահված լիազորություննեի կատարման համար անհրաժեշտ (կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների ձեռքբերում՝ համարժեք հատուցմամբ.
2) գնումների ն գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետնյալ սկզբունքների վրա.
գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.
9
2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում ն նրանց միջն մրցակցության խրախուսում.
3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:
Մինչն 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի ն պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ըստ գնման ձների՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի ն պայմանագրի ապահովման պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հրավերով սահմանվում են մասնակցի՝ տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը ն որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը ե դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն ն հրավեր:
Մինչն 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի հայտի ն պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(..) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝
1)հրավերի պահանջներին իր տվյալների 0համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»
Մինչն 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցը հայտով՝ հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչն հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձնով: (..):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա՝
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
10
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին ն վայրում՝ հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը ն ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: (..):
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ բացված յուրաքանչյուծ ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության ն յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի՝ հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու վերաբերյալ:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:
«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի ԻԹ168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի ԻԹ526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) մինչն 08.02.2022 թվականը գործած խմբագրությամբ 32-րդ կետի 1ին ենթակետի «ե» պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նան, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձնով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երնանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ:
Նույն կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձնով: (..): Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձնով: (.):
Նույն կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե
11
մասնակցի՝ հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակից, չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում՝ (..) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայություւը ն դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (..):
Մինչն 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նուն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: (..): Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, ն բավարարվում է պատվիրատուի կարիքը:
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի
12
ունեցող առնվազն երկու փուլերի՝
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ ն օգտավետ) առաջարկի ընտրության ն նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված Ա հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի ն գնման գործընթացի մասնակիցների միջն ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջն մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության ն հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը ն այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջն կնքված պայմանագիրը:
Գնումների մասին օրենսդրության վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ գնումների գործընթացում ստանձնած պարտավորությունների ապահովման գործիքակազմի առումով օրենսդիրը նախատեսել է հայտի ապահովման ն պայմանագրի ապահովման ինստիտուտները: Ընդ որում, հայտի ապահովումը դիտարկվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող լ«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ|, իսկ պայմանագրի ապահովումը՝ սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց |«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ|:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչն պայմանագրի կնքման փուլն ընկած
ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած
13
պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել նս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (ե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ ընդդեմ ՀՀ գեումեերի հեւր կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02//8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Վերը շարադրված իրավական նորմերի Ա ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքվ ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3 ընտրված մասնակից `ճանաչվելու դեպքում որակավորման 0ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայտի ապահովումը մասնակցի՝ հայտով ստանձնած վերը նշված պարտականությունների կատարման ապահովման միջոց է, որը պետք է ներկայացվի բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը: Ընդ որում, եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձնով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երնանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ:
Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, «հայտը հրավերով սահմանված կարգով» ներկայացնելու մասնակցի պարտավորությունը, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված վերը նշված դեպքերում, ի թիվս այլի, ներառում է նան հրավերով սահմանված չափով, ձնով Ա ժամկետում հայտի ապահովում ներկայացնելու մասնակցի պարտականությունը: Վերջինիս խախտումը, որը դրսնորվում է մասնակցի
14
կողմից հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթուղթը (կանխիկ գումարի մուտքագրումը հավաստող կամ բանկային երաշխիքի բնօրինակը) չներկայացնելու ձնով, Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով հարկ է դիտարկել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն հիմք է ներկայացված հայտն անբավարար գնահատելու ն որպես հետնանք՝ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նան «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանն ու առաջացնում է հայտի ապահովման գումարը պատվիրատուին վճարելու պարտականություն: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության, նույն կետի 4-րդ ենթակետի ն մինչն 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 41-րդ ու 42-րդ կետերի համադրված վերլուծության արդյունքում հարկ է համարում արձանագրել, որ հրավերով սահմանված կարգով (չափով, ձնով ն ժամկետում) հայտի ապահովման բնօրինակը չներկայացնելը դասվում է հայտերի բացման ու գնահատման արդյունքում արձանագրված` հրավերի պահանջների նկատմամբ այն անհամապատասխանությունների թվին, որոնք շտկելու համար գնման գործընթացի մասնակցին ժամանակ չի տրամադրվում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սուն գործի փաստերի համաձայն գնահատող հանձնաժողովի հաստատած 22.02.2021 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով՝ էլեկտրոնային գնումների ՃՐՈՈ6քՏ (ոտ.ՅՁՐՈՂՇքՏ.ճո) համակարգի միջոցով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի ապրիլի 6-ը, ժամը 11:00-ն:
Պաշտպանության նախարարության «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 22.02.2021 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ճտքավոր կոշիկների, հագուստի, ձեռքի օճառի ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավեր:
Հրավերի 1-ին մասի 43 կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ մասնակիցը, հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձնով: Եթե հայրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձնով ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սքանավորված տարբերակը)" պայմանով, որ մասեակիցը դրա բեօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է միեչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա երնանի ժամանակով 17:00-ե՝ ուղեկցող գրությամբ»:
Հրավերի 1-ին մասի 7.1 կետի համաձայն՝ «Մասնակիցը հայտով' սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում (..)»:
15
Հրավերի 1-ին մասի 73 կետի համաձայն՝ «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա'
1 հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կեքելու իրավունքից,
2)խախտել է գեման գործընթացի շրջանակում ստանձեած պարտավորություն, որը հաեգեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
Յ)հայտերի բացումից հետո հրաժարվել է սոյն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:
Հրավերի 1-ին մասի 7.4 կետի համաձայն՝ «(.) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կեքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի Լին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի»:
Ընկերություն, «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու համար 05.04.2021 թվականին ներկայացրել է բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն, որով, ի թիվս այլի, հայտնել ն հավաստել է, որ «ցանկություն ունի մասնակցել հայտարարված բաց մրցույթի 15-րդ չափաբաժնին (չափաբաժիններին) ն հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ»:
Գնահատող հանձնաժողովի 13.04.2021 թվականին կայացած նիստի թիվ 4 արձանագրության 2.2 կետի համաձայն՝ Ընկերությունը սահմանված կարգով ն ժամկետում չի ներկայացրել բանկային երաշխիքի բնօրինակը, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտը մերժվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության պահանջները:
Պաշտպանության նախարարության 23.04.2021 թվականի թիվ 1231 գրությամբ ներկայացված բանկային երաշխիքով ապահովված գումարը Պաշտպանության նախարարության գանձապետական հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ պահանջը «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի 28.04.2021 թվականի թիվ 16363-37/164 գրությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 09.04.2021 թվականին Պրինցի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/54386/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
