ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 457 — Եզրափակիչ դատական ակտերը 1.
Ամփոփում
Հոդված 457. Եզրափակիչ դատական ակտերը 1. Մասնավոր մեղադրանքով կայացվում է միասնական դատավճիռ` առանց վերդիկտի: Դատավճռի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին, ինչպես նաև դատախազություն: 2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: 3. Եթե հիմնական դատալսումների արդյունքով պարզվում է, որ ապացուցված արարքի կապակցությամբ քրեակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 457. Եզրափակիչ դատական ակտերը 1. Մասնավոր մեղադրանքով կայացվում է միասնական դատավճիռ` առանց վերդիկտի: Դատավճռի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին, ինչպես նաև դատախազություն:
2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
3. Եթե հիմնական դատալսումների արդյունքով պարզվում է, որ ապացուցված արարքի կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր իրականացվել միայն հանրային կարգով, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվածի մասը կամ կետը:
4. Արդարացման դատավճիռ կայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դեպքում դատարանը լուծում է նաև տուժողի գործողությունների հետևանքով մեղադրյալին պատճառված վնասի հատուցման հարցը: (457-րդ հոդվածը փոփ.
11.04.24 ՀՕ-190-Ն ) Գ Լ ՈՒ Խ 55 ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
