Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170 — Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170 — Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 170. Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բժշկական, նոտարական, բանկային և հարակից գաղտնիք, ծառայողական, առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ: 2. Վարույթի ընթացքում չպետք է կամայականորեն հավաքվեն, պահվեն, օգտագործվեն կամ տարածվեն սույն հոդվածի 1-ին մասում նշված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Վար

Ամբողջ Տեքստ

Հոդված 170. Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բժշկական, նոտարական, բանկային և հարակից գաղտնիք, ծառայողական, առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Վարույթի ընթացքում չպետք է կամայականորեն հավաքվեն, պահվեն, օգտագործվեն կամ տարածվեն սույն հոդվածի 1-ին մասում նշված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկություններ, իրավունք ունի հրաժարվելու այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը:

4. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի քննիչից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող անձն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

6. Սույն հոդվածով նախատեսված գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները շահագրգիռ անձանց պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում: Գ Լ ՈՒ Խ 23 ԺԱՄԿԵՏՆԵՐԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել