Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 342. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները, 3) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, 4) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կո

Ամբողջ Տեքստ

Հոդված 342. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները, 3) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, 4) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը, 5) ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու խնդրանքը:

2. Դիմումին կցվում են՝ 1) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման օրինակը, 2) օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, 3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 341-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ: (342-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել