Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Ջրային հ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Ջրային հ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 50. Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութային եղանակով: Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝ մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռք բերված գույքը) մնում է պետական սեփականու

Ամբողջ Տեքստ

Հոդված 50. Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութային եղանակով: Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝ մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռք բերված գույքը) մնում է պետական սեփականություն: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման ժամկետները, պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին հասանելիք վարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաև տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները: Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի՝ 1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ. 2) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը. 3) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը. 4) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը. 5) օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել