Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 502 — Ապրանքի համար վճարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 502AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 502 — Ապրանքի համար վճարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 502. Ապրանքի համար վճարելը 1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: 2. Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս): 3. Եթե գնորդը ժամանակին չի վճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 502. Ապրանքի համար վճարելը 1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

2. Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս):

3. Եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:

4. Եթե գնորդը, առուվաճառքի պայմանագիրը խախտելով, հրաժարվում է ապրանքն ընդունելուց և դրա համար վճարելուց, վաճառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել վճարելու ապրանքի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

5. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրին համապատասխան պարտավոր է գնորդին հանձնել ոչ միայն ապրանքներ, որոնց համար գնորդը չի վճարել, այլև ուրիշ ապրանքներ, վաճառողն իրավունք ունի չհանձնել այդ ապրանքները, մինչև նախկինում հանձնված բոլոր ապրանքների համար լրիվ վճարելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել