Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-221 հուլիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան

1 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Հ. Դանիելյանի

Ֆ.

Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանը 14.06.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության առաջին նախադասության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 1-ին, 3-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումը մասամբ նշված օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության մասով, ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողն իրավաբանորեն պատշաճ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև անմիջական պատճառահետևանքային կապի ուղղակի առկայությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8- րդ և 9-րդ կետեր/։

Բացի դրանից, դիմողի բացատրությունները վերը մատնանշված իրավադրույթների մասով, ըստ էության, կրում են ձևական բնույթ և նպատակ ունեն սոսկ ապահովել դիմումի ընդունելիությունը։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի առումով սույն անհատական դիմումի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են, քանի որ դիմողի կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով նախատեսված ընդունելիության բոլոր պայմանները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանի անհատական դիմումով գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի մասով ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության առաջին նախադասության մասով մերժել։

Նախագահող

Անդամներ

1 հուլիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հուլիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել