ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 546 — Պետական պայմանագիրը կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 546. Պետական պայմանագիրը կատարելը 1. Այն դեպքերում, երբ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան, ապրանքները մատակարարվում են անմիջականորեն պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով (բեռնման կարգադրագրով) այլ անձի (ստացողին), պետական պայմանագրի կատարմանն ուղղված կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 521-538 հոդվածներով նախատեսված կանոններով: 2. Այն դեպքերում, երբ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են բեռն
Ամբողջ Տեքստ
Հոդված 546. Պետական պայմանագիրը կատարելը 1. Այն դեպքերում, երբ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան, ապրանքները մատակարարվում են անմիջականորեն պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով (բեռնման կարգադրագրով) այլ անձի (ստացողին), պետական պայմանագրի կատարմանն ուղղված կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 521-538 հոդվածներով նախատեսված կանոններով:
2. Այն դեպքերում, երբ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են բեռնման կարգադրագրում նշված ստացողներին, ապրանքների համար վճարում է պետական պատվիրատուն, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պետական պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
