ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 73. Հ ՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ 1. Պետության և համայնքների հողերից սեփականության, օգտագործման իրավունքով հողամասեր ստացած կամ դրանք անշարժ գույքի հետ կապված գործարքների արդյունքում ձեռք բերած քաղաքացիներն ու իրավաբանական անձինք քաղաքաշինական, բնակարանային, բնության և մշակութային հուշարձանների, պատմական միջավայրի պահպանման ու այլ օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն իրականացնել շինարարություն կամ քանդել և վերակառուցել իրենց ձեռք բերած շ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 73. Հ ՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ 1. Պետության և համայնքների հողերից սեփականության, օգտագործման իրավունքով հողամասեր ստացած կամ դրանք անշարժ գույքի հետ կապված գործարքների արդյունքում ձեռք բերած քաղաքացիներն ու իրավաբանական անձինք քաղաքաշինական, բնակարանային, բնության և մշակութային հուշարձանների, պատմական միջավայրի պահպանման ու այլ օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն իրականացնել շինարարություն կամ քանդել և վերակառուցել իրենց ձեռք բերած շենքերը, շինությունները` հողամասերի օգտագործման սահմանափակումների պարտավորությունները կատարելու պայմանով:
2. Շինարարությունն սկսվում է դրա նախագիծը սահմանված կարգով համաձայնեցնելուց ու հաստատվելուց և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնից շինարարության համար թույլտվություն ստանալուց հետո: 3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-245-Ն) (73-րդ հոդվածը փոփ.
23.06.11 ՀՕ-245-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
