ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) փոխանակությամբ:»: Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «եթե ներկայացվել է մասնակցության մեկ հայտ,» բառերը փոխարինել «եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել,» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ ենթակետի վերջին պարբերության «հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 2-րդ մասի 4-րդ ենթակետի «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերը փոխարինել «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, ապա լիազորված պետական մարմինը, հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին, ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:»: Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «առաջարկած» բառից հետո լրացնել «և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «եթե մրցույթին ներկայացվել է միայն մեկ հայտ» բառերը փոխարինել «եթե մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացվել» բառերով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հոկտեմբերի 17 Երևան ՀՕ-143-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-143-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.11.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.983 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.09.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.10.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.11.2016 Հիմնական ակտ 28.09.2016, ՀՕ-143-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2001, ՀՕ-185 02.05.2001, ՀՕ-185 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 սեպտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-143-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
