Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու համար 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու համար 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 147. Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու համար 1. Դատարանի սահմանած՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափելու կամ հրաժարվելու համար անձը ենթակա է պատասխանատվության: 2. Եթե անձի գտնվելու վայրը մինչև 15 օրվա ընթացքում չի բացահայտվում, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և

Ամբողջ Տեքստ

Հոդված 147. Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու համար 1. Դատարանի սահմանած՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափելու կամ հրաժարվելու համար անձը ենթակա է պատասխանատվության:

2. Եթե անձի գտնվելու վայրը մինչև 15 օրվա ընթացքում չի բացահայտվում, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

3. Եթե անձը հրաժարվում է սահմանված ժամկետում ներկայանալ Պրոբացիայի ծառայություն կամ եթե երկու և ավելի անգամ չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը կամ հրաժարվում է կատարել այդ պարտականությունը, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ անվտանգության միջոցը կարճաժամկետ ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել