Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 85. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 1. Հողամասի սեփականատերը կամ վարձակալը (սեփականատիրոջ համաձայնությամբ) իրավունք ունի հողամասը կամ դրա վարձակալելու իրավունքը որպես ավանդ ներդնել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում: Նշված իրավունքը կարող է իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում: Ներդրման չափը որոշվում է կողմե

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 85. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 1. Հողամասի սեփականատերը կամ վարձակալը (սեփականատիրոջ համաձայնությամբ) իրավունք ունի հողամասը կամ դրա վարձակալելու իրավունքը որպես ավանդ ներդնել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում: Նշված իրավունքը կարող է իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում: Ներդրման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ` լիցենզավորված գնահատողի հաշվետվության հիման վրա: Այդ դեպքում հողամասի սեփականության կամ վարձակալության իրավունքն իրավաբանական անձին է անցնում հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո: Այդպիսի գրանցումը կատարվում է հողամասը կամ դրա վարձակալելու իրավունքը կանոնադրական կապիտալում ներդնելու մասին հիմնադիր պայմանագրի հիման վրա: Պայմանագրով կարող է նախատեսվել իրավաբանական անձի լուծարման դեպքում հողամասը կամ վարձակալության իրավունքը հետ ստանալու ներդնողի նախապատվության իրավունքը:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հողամասերը կամ հողամասի մշտական օգտագործման իրավունքը ներդնել իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման: (85-րդ հոդվածը լրաց.

28.06.19 ՀՕ-114-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել