Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9914 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մայիսի 2021թ. ՍԴԱՈ - 99 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 7-ին) խնդրելով. «(1) ՀՀ Սահմանադրության (2005 թ-ին ընդունված խմբագրությամբ) 1-ին, 3-րդ, 8-րդ, 18-րդ, 31-րդ, 43-րդ, 83.5-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի գործարքի նոտարական վավերացումը բավարար հիմք չէ, որ գործարքի կողմն այն համարի օրինական, եթե նրան հայտնի չէ հակառակը, (2) ՀՀ Սահմանադրության (2005 թ-ին ընդունված խմբագրությամբ) 1-ին, 3-րդ, 8-րդ, 18-րդ, 31-րդ, 43-րդ, 83.5-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (մինչև 25.05.2011թ-ի ՀՕ-210-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 65-րդ հոդվածի 1-ին մասը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի գործարքի նոտարական վավերացման հիմքով դրա օրինականության մասին տեղեկացված կողմը, եթե նրան հայտնի չէ հակառակը, չի համարվում բարեխիղճ»:

2. Դիմողի կարծիքով իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը խախտում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը և սեփականության իրավունքի` Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանությունը: Դիմողը նշում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը հստակ և բացահայտ կերպով գործարքի կողմի վրա չի դնում գործարքի այլ կողմերի լիազորությունները և նրանց կողմից օրենքով սահմանված որևէ պահանջի կատարված լինելը ստուգելու պարտավորություն, այդ թվում` չի սահմանում, թե ինչպիսի եղանակով պետք է կատարվի նման ստուգումը: Միաժամանակ, ըստ դիմողի` «Նոտարիատի մասին» օրենքը միանգամայն հստակ կերպով նոտարի վրա է դնում նոտարական վավերացմամբ կնքվող գործարքի օրինականությունը, գործարքի կողմերի լիազորությունները, օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը Հայաստանի Հանրապետության անունից ստուգելու պարտավորությունը: Դիմողը գտնում է, որ այն պայմաններում, որ թե՛ «Նոտարիատի մասին» օրենքը, թե՛ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը չեն պարունակում բարեխիղճ գործելակերպի հստակ չափանիշներ և այնպիսի պարտավորություններ, որոնց կատարման պարագայում գործարքի կողմը կհամարվի բարեխիղճ, որպիսի պարագայում իրավակիրառ պրակտիկայում դատարաններն առավել լայն մեկնաբանություն են տալիս «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված «չէր կարող իմանալ» պայմանին և առավել նեղ մեկնաբանություն են տալիս «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին ըստ էության համարելով, որ Հայաստանի Հանրապետության անունից նոտարի կողմից կատարված վավերացումը, որը փաստաթղթին պետք է օրենքի ուժով հաղորդի հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ, չի կարող դիտվել որպես վավերացված փաստաթղթի օրինականության մասին պատկերացում կազմելու հուսալի կառուցակարգ: Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության արդյունքում կողմը, որն ուներ բացարձակ հիմք գործարքի օրինականությունը ստուգված համարելու համար և տեղյակ չէր հակառակի մասին, կարող է որակվել ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող, եթե նա չի ձեռնարկել լրացուցիչ գործողություններ Հայաստանի Հանրապետության անունից կատարված նոտարական գործողության գործարքի օրինականության և կողմերի ներկայացուցիչների լիազորությունների ստուգման լիարժեքությունը վերստուգելու համար:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ա. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել վերջնական դատական ակտով թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Բ. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց և ներկայացնելով հիմնավորումներ, որոնք առնչվում են Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափությանը` դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Այսպես․ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 2020 թ. հոկտեմբերի 8-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը դիմողի կողմից ներկայացված երրորդ հիմքով համարել է անհիմն` հետևյալ պատճառաբանությամբ. «...Ինչ վերաբերում է գործարքը կնքած Բանկի բարեխղճությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ պատճառաբանություններով հաստատվում է Բանկի ոչ բարեխիղճ գործելու հանգամանքը, մասնավորապես այն, որ Բանկը կարող էր իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկը զրկված չի եղել «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ գործարք կնքելուց առաջ վերջիններիս հիմնադիր փաստաթղթերը պահանջելու և արդյունքում գործարքում կողմերի շահագրգռվածության մասին հետևության հանգելու իրական հնարավորությունից»: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ դիմողի, եթե Վճռաբեկ դատարանը հանգել է նման եզրահանգման, ըստ որի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն պայմանագիր կնքելիս չի գործել բարեխիղճ, հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով վերջինիս կնքած պայմանագիրը չի կարող համարվել վավեր, ապա դրանով նորմին տրվել է մեկնաբանություն, որի սահմանադրականության ստուգումը կարող է քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում: Այսինքն Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ գնահատել է բանկի գործողությունների իրավաչափությունը, վերջինիս բարեխղճությունը և հանգել այն հետևության, որ բանկը գործարքը կնքելուց առաջ ունեցել է գործարքի մյուս կողմից վերջինիս հիմնադիր փաստաթղթերը պահանջելու և արդյունքում գործարքում կողմերի շահագրգռվածության մասին հետևության հանգելու հնարավորություն: Արդյունքում` Վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ գործարքի կողմի ոչ բարեխիղճ գործելու հանգամանքը հաստատված համարելու պայմաններում կողմերի կնքած պայմանագիրը ենթակա է անվավեր ճանաչման: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

14 մայիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-99

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-99
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել